Լեռնային Ղարաբաղում պատերազմը, իրավիճակը Ղրղզստանում եւ Բելառուսում հանգեցնում են ԱՊՀ-ում տնտեսական ակտիվության նվազմանը, մի շարք դերակատարներ օգտագործում են անկայությոնն անբարեխիղճ մրցակցության համար: Այդ մասին ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում ասել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: Ստեղծված պայմաններում համագործակցության երկրները պետք է շարունակեն մնալ մտերիմ տնտեսական գործընկերներ, ընդգծել է նա: «ԱՊՀ անդամ երկրներում, ինչպես նաեւ ամբողջ աշխարհում, զգալի նվազել է տնտեսական ակտիվությունը: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում, ի տարբերություն անցած տարվա նույն ժամանակաշրջանի, մեզ մոտ ապրանքաշրջանառությունը նվազել է փոխադարձ առեւտրում, ինչպես նաեւ երրորդ երկրների հետ: Իրավիճակը բարդանում է նաեւ այլ գործոններով. Բելառուսում, Ղրղզստանում բարդ իրադրություն, հակամարտության էսկալացիա Լեռնային Ղարաբաղում»,-հայտարարել է Միշուստինը: Նրա խոսքով՝ միջազգային հանրության որոշ անդամներ փորձում են օգտվել համավարակից եւ աշխարհում ընդհանուր անկայունությունից տնտեսական, ինչպես նաեւ քաղաքական առավելություններ ստանալու համար, պարտադրում են տնտեսական գործընթացների իրենց տեսլականը: Անբարեխիղճ մրցակցության նպատակով պատժամիջոցներն ու դրանք սատարող քայլերը ստանում են լայն կիրառություն: Համագործակցության երկրները պետք է ապահովեն կառուցողական փոխգործակցություն, ներդաշնակ աշխատեն, շարունակեն միմյանց համար մնալ ամենամտերիմ տնտեսական գործընկերներ, ընդգծել է վարչապետը: Նրա խոսքով՝ Ռուսաստանը մտադիր է հենց այդ ուղով առաջնորդվել:
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44