«Unity Production»-ի թիմն այս անգամ նախաձեռնել է հայ զինվորին և Արցախյան երկրորդ պատերազմին նվիրված նոր տեսահոլովակի ստեղծումը:
«Երգի հեղինակն Էդմոնդ Մակարյանն է, Դեր Հովան գործիքավորումն է կատարել։ Ընդհանուր մտահղացման հեղինակը «Unity Production»-ն է, իսկ տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Արթուր Մանուկյանը»,- ասաց «Unity Production»-ի հիմնադիր, պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանը։
Հայ զինվորներին նվիրված երգը կատարել են Իվետա Մուկուչյանը, Գոռ Սուջյանը, Սևակ Ամրոյանը, Սևակ Խանաղյանը, Սրբուհի Սարգսյանը, Սոնա Ռուբենյանը, ինչպես նաև Արթուր Խաչենցը, ով այս օրերին առաջնագծում է և թիկունքում էր մի քանի օրով՝ տեսահոլովակում նկարահանվելու նպատակով:
«Շատ ուրախ ենք, որ հայ զինվորին նվիրված տեսահոլովակին մասնակցություն ունեցավ նաև առաջնագծից մի քանի օրով հատուկ այդ նպատակով վերադարձած Արթուր Խաչենցը : Նա մասնակցեց երգի ձայնագրմանը, տեսահոլովակի նկարահանումներին ու հետո կրկին վերադարձավ առաջնագիծ: Նշեմ նաև, որ զինվորի դերում հենց Արթուր Խաչենցն է »,-ասաց Ալեքսանդր Մհերյանը:
Հավելենք, որ երգի ձայնագրմանն ու տեսահոլովակի նկարահանումներին մասնակցել են նաև թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը, կիթառահար Արմեն Շահվերդյանը: Հատկանշական է, որ երգը և տեսահոլովակը ստեղծվել են ոչ միայն քաջալերելու, այլև հոլովակի դիտումներից գոյացած ողջ հասույթը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ուղղելու նպատակով:
«Հանդիսատեսին խնդրում ենք, որ հենց Յութուբի ալիքում դիտեն այն, քանի որ դիտումներից ստացված ողջ հասույթը մենք պատրաստվում ենք փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Տարածումները ևս կօգնեն մեզ, որպեսզի մեծացնենք դիտելությունը, ինչի շնորհիվ էլ կմեծանա փոխանցվող գումարը»,-եզրափակեց Ալեքսանդր Մհերյանը:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47