The National Interest կայքը հոդված է հրապարակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի մասին՝ նշելով, որ հանուն խաղաղության ժամանակն է, որպեսզի ԱՄՆ-ն հյուպատոսություն բացի Ստեփանակերտում:
Հոդվածի հեղինակ Մայքլ Ռուբինը գրել է. «Ստեփանակերտը պատմականորեն հայ բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքն է, որն այս պահին ենթարկվել է ադրբեջանական զորքերի, Թուրքիայի կողմից տեղափոխված վարձկանների լայնածավալ հարձակմանը՝ թուրքական դրոնների աջակցությամբ: Չնայած մարտերը տեղի են ունեցել ծայրամասային հատվածներում, սակայն Ստեփանակերտը նույնպես կրակի տակ է ընկել: Հաղորդվում է, որ թուրքական F-16-երը ռմբակոծել են քաղաքային ծննդատունը, իսկ հինգշաբթի լրագրողները հայտնեցին, որ քաղաքը ուժեղ կրակի տակ է: Միգուցե, շրջափակված քաղաք ամերիկացի դիվանագետներ ուղարկելը տրամաբանական չէ, սակայն Ստեփանակերտում հյուպատոսություն բացելը կհանգստացնի կոնֆլիկտը և, միգուցե, նպաստի խաղաղությանը»:
Նշվում է, որ ԼՂ-ում ԱՄՆ հյուպատոսություն բացելու առիթները կան: «Մինչ Հայաստանը պաշտպանում է Արցախի նոմինալ անկախությունը, իսկ Ադրբեջանը, հիմնվելով Խորհրդային ժամանակների սահմանային խառնաշփոթի վրա, հայտարարում է, որ պետք է վերահսկի Լեռնային Ղարաբաղը, անվիճելի է, որ այդ ռեգիոնը դարեր շարունակ ինքնուրույն է եղել, ինչն ամրապնդվում է ուժեղ տեղագրությամբ:
Հոդվածագիրը նշում է, որ Ստեփանակերտում հյուպատոսության կամ դիվանագիտական ներկայացուցչության բացումն ԱՄՆ-ին թույլ կտա ոչ միայն հետևել իրադարձությունների զարգացմանը, այլ նաև կարող է զսպել ադրբեջանական, թուրքական ուժերի, արաբ վարձկանների կողմից խաղաղ բնակչության վրա հարձակումները:
Մայքլ Ռուբինը գրել է, որ Լեռնային Ղարաբաղում հյուպատոսություն բացելու համար Պետդեպարտամենտը տեխնիկական հարցեր պետք է լուծի: Նշվում է, որ դժվար է հակամարտության գոտի հանդիսացող տարածքում հյուպատոսություն բացելը, քանի որ սովորաբար հյուպատոսությունները ենթարկվում են այս կամ այն երկրի մայրաքաղաքում երկրի դեսպանությանը: Հոդվածագրի խոսքով՝ ԱՄՆ-ն չի կարող հյուպատոսությունը կցել Բաքվում ԱՄՆ դեսպանատանը, քանի որ Ադրբեջանը չի վերահսկել այդ տարածքները դեռ Խորհրդային ժամանակներից ի վեր (Խորհրդային ժամանակներում էլ այն ինքնավար մարզի կարգավիճակ է ունեցել), չի կարող նաև հյուպատոսությունը կցել Երևանում ԱՄՆ դեսպանատանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային գործընթացը չխափանելու համար: «Սակայն այս դեպքում էլ նախադեպ կա: Տասնամյակներ շարունակ, քանի դեռ ԱՄՆ-ն չէր ճանաչում Երուսաղեմի նկատմամբ Իսրայելի հավակնությունները, Երուսաղեմում ԱՄՆ հյուպատոսությունը որևէ մայրաքաղաքում երկրի դեսպանության կցված չէր»,- նշում է հոդվածագիրը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն նույն կերպ կարող է վարվել նաև Լեռնային Ղարաբաղի դեպքում, որպեսզի շրջանցի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի դիմադրությունը:
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
16:03
15:33
15:03
14:33
14:05
13:35
13:07
12:35
12:04
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34