Հայաստանում սկսվել է ապաստան գտած արցախցի դպրոցականների, նրանց կրթական կարիքների հաշվառումը, աշակերտների հանրակրթության կազմակերպման գործընթացը կսկսի նոյեմբերի 13-ից, 5-12-րդ դասարանների աշակերտները կպարապեն առցանց, իսկ տարրական դասարանների աշակերտների մասով դեռ հայտարարություն կարվի: Այս մասին ասուլիսում հայտնեց Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը:
Նա նախ հիշեցրեց, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում այս պահին Արցախում կա 70 և ավելի ավերված դպրոց, 10 և ավելի մանկապարտեզ, 10 և ավելի մշակութային օջախներ: Այս պատերազմի հետևանքով 24 հազար դպրոցական մնացել է անուսում: Խախտվել է մոտ 30 հազար սովորողի իրավունք, որոնցից 24 հազարը դպրոցականներ են, մոտ 4000-ը՝ նախադպրոցահասակ երեխաներ և մնացածը՝ ուսանողներ՝ ուսումնարանների, քոլեջների, ԲՈՒՀ-երի:
«Քանի որ պատերազմական գործողությունները դեռ շարունակվում են, և մենք, բառի բուն իմաստով, հնարավորություն չունենք Արցախում որևէ մակարդակում կրթություն կազմակերպելու մեր աշակերտության և ուսանողության համար, ուստի որոշել ենք Հայաստանում ապաստան գտած մեր աշակերտների և ուսանողների կրթությունը մինչև պատերազմի ավարտը կազմակերպել այստեղ»,-ասաց Ղարախանյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ աշխատանքի արդյունքում սկսել են արցախցի աշակերտների հաշվառման գործընթացը: Եվ արդեն կան մեծ թվով հաշվառված աշակերտներ, սակայն դեռ կան չհաշվառվածներ ևս: «Այս պահին մեր աշակերտները գրանցվում են, հաշվառվում են նրանց կրթական կարիքները՝ մասնավորապես դասագրքեր, գրենական պիտույքներ, տեխնիկական միջոցներ: Եվ մենք համատեղ աշխատանքի արդյունքում նախատեսում ենք նոյեմբերի 13-ին սկսել հանրակրթության կազմակերպման գործընթացը»,-ասաց նա:
Առաջիկա երկու օրերին պարզ կլինի՝ տարրական օղակը կանցնի առկա ուսուցման, թե ոչ: Իսկ 5-12-րդ դասարանի աշակերտները պարապելու են առցանց:
«Հաշվառման համար ծնողները կամ դիմում են համայնքապետարանին, որտեղ հիմա գրանցված են կամ հարակից բնակավայրում գտնվող կրթական հաստատությանը՝ կլինի դպրոց, թե պետական մանկապարտեզ: Փաստաթղթերի պարտադիր ներկայացման պահանջը հանվել է, Արցախից առանց փաստաթղթերի են եկած երեխաներին կհաշվառեն առանց դրանց: Դպրոցներում և մանկապարտեզներում հանված է լիցենզիայի սահմանափակ լինելու հարցը»,-ասաց նախարարը:
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55