ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան, անդրադառնալով ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններին, կարծիք է հայտնել առ այն, որ «փոստի միջոցով տեղի ունեցած քվեարկությունն ընտրություններում հնարավոր կեղծիքների համար անծայրածիր սահմաններ է բացում», ուստի՝ քվեարկության այս տարբերակից Ռուսաստանում որոշել են հրաժարվել:
Պամֆիլովան այս մասին ասել է ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում:
«Ժամանակին մանրակրկիտ ուսումնասիրել եմ ԱՄՆ-ում փոստով քվեարկության փորձառությունը և ինձ համար միանշանակ եզրահանգման եկել. ամերիկյան տարբերակով այդ անաքրոնիզմը հնարավոր կեղծումների, այդ թվում՝ բազմակի քվեարկության, ոչ շահեկան թվեաթերթիկների կորստի, մեռած հոգիների քվեարկության, քվեարկության ամբողջ գործընթացի համակարգային վերահսկման բացակայության և շատ այլ բաների համար անծայրածիր սահմաններ է բացում»,-ասել է պաշտոնյան:
Վերջինս ընդգծել է, որ հաշվի առնելով այդ ամենը՝ հրաժարվել է ՌԴ-ում փոստով քվեարկություն անցկացնելու գաղափարից՝ չնայած ռուսական օրենսդրությունն այն ենթադրում է:
«Եվ պարզվեց, որ ճիշտ էի. այն, ինչ հիմա կատարվում է ԱՄՆ-ում, դրա լավագույն ցուցադրությունն է: Օրինակ՝ Տանը քվեարկության ԱՄՆ ազգային ինստիտուտը պնդում է, որ փոստով քվեարկության դեպքում երկրի 32 նահանգներում բացակայում են քվեարկության անվտանգ գործընթացի ապահովման անհրաժեշտ միջոցառումները: Դրանցից 15-ում նույնիսկ ընտրողների հասցեների ստուգման գործընթացներ չկան, իսկ 17-ում չի գործում ստորագրությունների ստուգման համակարգը»,-եզրափակել է պաշտոնյան:
Հիշեցնենք, որ ընտրություններն ԱՄՆ-ում կայացել են նոյեմբերի 3-ին: Ամերիկյան մի շարք առաջատար լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հաղթանակն ընտրություններում տարել է դեմոկրատ Ջո Բայդենը՝ ստանալով անհրաժեշտ 270 ձայնն ընտրիչներից: Գործող նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն, չի ընդունում իր պարտությունը՝ հայտարարելով, որ ընտրությունները դեռ չեն ավարտվել: Նա պահանջում է, որ մի շարք առանցքային նահանգներում ձայների վերահաշվարկ իրականացվի: Թրամփի պնդմամբ՝ օրինական ձայների քանակն իրեն թույլ է տալիս ԱՄՆ նախագահական ընտրությունների հաղթող ճանաչվել:
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44