ԱԱԾ տնօրենների փոփոխություններից պետությունը չի կարող շահել՝ անկախ նրանից՝ նոր նշանակված անձը փորձառու է, թե ոչ: Այս փոփոխությունները պետությանը որևէ լավ բանի չեն բերելու։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանի աշխատանքից ազատման հանգամանքին:
«Բացի նախկին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ազատման դեպքից, բոլոր ԱԱԾ տնօրենների աշխատանքից ազատման պատճառների մասին մենք որևէ տեղեկություն չունենք: Արթուր Վանեցյանի պարագայում էլ, որոշ տեղեկություն ունենք, որովհետև ինքը հայտարարեց: Մնացած դեպքերում հասարակության համար պատճառները մութ են մնում: Չի կարող նման իրավիճակ լինել, երբ 2,5 տարվա մեջ ԱԱԾ-ն ունեցել է հինգ տնօրեն։ Սա վկայում է այն մասին, որ խնդիրը ԱԱԾ-ում և տնօրենների մեջ չէ․ կադրերին նշանակելիս պետք է յոթ անգամ մտածել, նոր նշանակել, ոչ թե նշանակել և յոթ անգամ մտածել»,- նշեց Երվանդ Վարոսյանը:
Նշենք, որ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը, անդրադառնալով իր աշխատանքից ազատման հանգամանքին, նշել էր, որ դեռևս հոկտեմբերի 28-ին դիմել է ՀՀ վարչապետին՝ աշխատանքից ազատման խնդրանքով, որին սակայն այդ պահին ընթացք չի տրվել: Նրա փոխանցամամբ՝ վարչապետը նրան առաջարկել է ծառայությունը շարունակել տնօրենի տեղակալի՝ իր նախկին պաշտոնում, որին Միքայել Համբարձումյանը չի համաձայնվել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին ՀՀ նախագահի հրամանագրով աշխատանքից ազատվել էր ԱԱԾ պետ Արգիշտի Քյարամյանը, նրա փոխարեն ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար էր նշանակվել Միքայել Համբարձումյանը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ՀՀ ազգային անվտանգության տնօրեն է նշանակվել Արմեն Աբազյանը:
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
16:03
15:33
15:03
14:33
14:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34