Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել BBC-ին ու, մեղմ ասած, անհարմար վիճակում հայտնվել, լրատվականին մեղադրել «Fake News» (կեղծ տեղեկատվություն) տարածելու մեջ։ BBC-ի հաղորդավար Օրլա Գերինը նշում է, որ BBC-ի լրագրողները, որ հոկտեմբերի 1-ից 3-ը եղել են Ստեփանակերտում, հայտնել են, որ քաղաքը ենթարկվել է ռմբակոծության՝ ներառյալ շտապօգնության ծառայության տարածքը, ավերվել է բազմահարկ բնակելի շենքը, երբ մարդիկ փորձել են փախչել, երկնքում եղել է անօդաչու թռչող սարք, կարճ ժամանակ անց կրկին հրաձգություններ, ինչը բնութագրվել է որպես հրաձգություն՝ առանց ռազմական թիրախների։
«Այս ամենն ուղղակի տեղեկություններ չեն։ Այս ամենը տեսել և նկարահանել են BBC-ի լրագրողները»,- ասում է հարցազրույցավարը։ Այս ամենին ի պատասխան Ալիևը կասկածի տակ է դնում այս վկայությունները։
«Բայց նրանք այնտեղ են եղել, նախագահ Ալիև»,- ասում է Գերինը։
«Եվ ի՞նչ։ Դա ոչինչ չի նշանակում։ Այս կարող է լինել ֆեյք նյուզ»,- ասում է Ալիևը։ «Ինչու պետք է այն լինի ֆեյք նյուզ։ Ինչո՞ւ պետք է լրագրողները գնան այնտեղ ու ֆեյք նյուզ ուղարկեն»,- հարցնում է Գերինը։
«Հակամարտությանը կոմնակալ մոտեցում ունենալու, Ադրբեջան դեմ սև PR-ի պատճառով»,- ասում է Ալիևը։ «Այսինքն, դուք ոչ մի բանում մեղավոր չե՞ք, ամեն ինչը սխալ տեղեկատվությո՞ւն է»,- հարցնում է Գերինը։ «Միանշանակ»,- պատասխանում է «անսխալական» Ալիևը։ Լրագրողը նշում է՝ փաստեր կան, որ դուք կասետային ռումբեր եք օգտագործել Ստեփանակերտի բնակելի հատվածներում, ինչը վկայել է նաև Human Rights Watch կազմակերպությունը՝ տեղում նկարներ, տեսանյութեր, ականատեսների վկայություններ ու հարց է տալիս․ «Ինչու եք օգտագործում կասետային ռումբեր բնակելի հատվածներում»։ Ադրբեջանի նախագահը դարձյալ կրկնում է․ «Մենք չենք օգտագործում։ Այդ բոլորը ֆեյք նյուզ է»։ «Այսինքն, ամեն ինչ ֆեյք նյո՞ւզ է»,- հարցնում է լրագրողը։ «Իհարկե, ինչո՞ւ ոչ»,- ասում է Ալիևը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն պատասխանելով Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծման վերաբերյալ հարցին, ասում է, որ դա կարող էր լինել իրենց հրետանու սխալը, իսկ լրագրողի դիտարկմանը, թե արդյո՞ք հնարավոր է սխալվել երկու անգամ, Ալիևը պատասխանում է․ «Ինչո՞ւ ոչ»։
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44