Արցախի և Հայաստանի համար ճակատագրական այս օրերին աշխարհասփյուռ հայության կողմից աջակցության տարաբնույթ միջոցառումներ են իրականացվում, որոնց շարքում առանձնացավ Օդեսայի հայ համայնքի հայուհիների մասնակցությամբ մեկնարկած «Ես Հայաստանն եմ, ես Արցախն եմ» խորագրով միջոցառումների շարքը:
«Ես Հայաստանն եմ, ես Արցախն եմ խորագրով դրամահավաքը շարունակական բնույթ է կրում… Համայնքում ի կատար ածվող բարեգործական միջացառումների երթում աչքի են ընկնում Օդեսայի հայուհիները: Մեծ եռանդով լծվելով հայրենիքի օգնության կարևոր գործին`Օդեսայի հայուհիները գործի անցան հայրենիքի ու ազգի հանդեպ սրբազան պարտքի վեհագույն զգացումով: Անհուն սիրով ու հոգատարությամբ, պատրաստում են հայկական խոհանոցի համեղ կերակրատեսակները: Հնարագետ մայրիկները իրենց մարդասիրական, հայրենասիրական արարքներով, հայուհուն հարիր ավանդական պարկեշտությամբ հրաշալի օրինակ են երիտասարդ սերնդի` հատկապես օրիորդաց համար: Նրանցից շատերը առաջնագծում մարտնչող ազգականներ, հարազատ մարդիկ ունեն, որոնց համար տրոփում են նրանց սրտերը: Նրանց զենքը սերն է ու բարությունը: Այնպես էր թվում, թե մեր ժողովրդի պատմության եղերական էջերը, եղեռն, գաղթ, սպանդ բռնի տեղահանություն, մնացել են անցյալում դարձել խավար ժամանակների տխրագին հիողություն: Ո՞վ կմտածեր, թե այդ ամենը կարող էր կրկնվել մեր դարում, մեր օրերում` անմարդկային փորձություն դառնալով մեր բովանդակ ազգի, մանավանդ հայոց մայրերի համար: Նորի՜ց ու նորի՜ց, Աստված իմ… Աշխարհասփյուռ հայությունը առանց հապաղելու նետվեց օգնելու, սատարելու մայր հայրենիքին, հայոց Արցախ աշխարհին: Այդ նպատակով Օդեսայի համայնքի կողմից գումար է հավաքվում, տեղի հայրենակիցները իրենց բարեգութ սրտի մասնիկը, ավանդն են ներդնում այն մեծ պայքարում, որ մղում է հայ ժողովուրդը: Ակցիաներն ուղեկցվում են համահունչ գեղարվեստական կատարումներով. հանդես են գալիս կիրակնօրյա կրթօջախների սաները, «Արաքս» մանկական վոկալ համույթը… Դրանք նաև համեմվում են թևավոր խոսքերով ու հաղթության բարեմաղթանքներով, որոնք միաժամանակ վեր են հանում մեր ազգի բնութագիրը: Ակցիայից գոյացած ամբողջ հասույթը ուղղվելու է դեպի հայրենիք: Ասում են բարեգործությունը լռություն է սիրում, բայց այսօր լռել չենք կարող: Առաջին հայացքից վաղանցուկ թվացող այս ակցիա-միջոցառումները կամա-ակամա վերածվում են ավանդույթի: Դրանք իրենց մեջ կրում են միասնականության խորհուրդ և յուրօրինակ կոչ են, թե՝ եկեք միանա՛նք, որ վանե՛նք հեռու թշնամուն վայրագ:
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02