Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել Է, որ եթե վրացական ընդդիմությունն իրեն հրավիրի, ապա պատրաստ Է հայրենիք վերադառնալ, բայց չի ցանկանում բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնել, այլ միայն ցանկանում Է զբաղվել իր բանջարանոցով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես ոչ մի պաշտոն չեմ ցանկանում, որպեսզի ինձ առաջարկեն (ընդդիմության) հաղթանակի դեպքում, ես կհրաժարվեմ: Ես ցանկանում եմ ազատ քաղաքացի լինել իմ ազատ երկրում: Ցանկանում եմ վերադառնալ իմ բանջարանոց: Ինձ համար ծանր Է այն, որ ութ տարի շարունակ ինձ թույլ չեն տվել գալ երկիր, որը ես կյանքիցս ավելի շատ եմ սիրում»,-հայտարարել Է Սաակաշվիլին Facebook սոցիալական ցանցում իր տեսաուղերձի ընթացքում:
Նա հաղորդել Է, որ երբեք չի հաշտվել այն մտքի հետ, որ չի կարող հայրենիք վերադառնալ:
Սաակաշվիլին հայտարարել Է, որ պատրաստ Է ժամանել միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ միասին:
Վրաստանում ընդդիմությունը բողոքի համատեղ ակցիաներ Է անցկացնում՝ պահանջելով նշանակել նոր խորհրդարանական ընտրություններ, քանի որ չեն ընդունում հոկտեմբերի 31-ին անցկացված ընտրությունների արդյունքների լեգիտիմությունը:
Ութ ընդդիմադիր կուսակցություններ, որոնք հաղթահարել են 1 տոկոսի արգելքը, հրաժարվում են պատգամավորական մանդատներ ստանալ՝ պնդելով, որ ընտրությունները կեղծված են և իրականում իրենք բնակչության ավելի շատ աջակցություն ունեն, քան ԿԸՀ-ի արդյունքներով Է:
Վրաստանում Սաակաշվիլի նկատմամբ հարուցված են մի շարք քրեական գործեր, դրանցից մի քանիսով նա հեռակա դատապարտված Է: Արդարադատության նախարարությունում խոստանում են նրան ձերբակալել երկրի սահմանները հատելուց անմիջապես հետո:
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44