Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի պատերազմի դադարեցման հարցով ձեռք բերված համաձայնությանը՝ նշել է, որ Կովկասում նոր դարաշրջան է սկսվում: Զուրաբիշվիին այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Կովկասում սկսվում է նոր դարաշրջան: Ես շնորհավորում եմ մեր բարեկամներին՝ Հայաստանին և Ադրբեջանին` ողբերգական պատերազմը դադարեցնելու համար»,-նշել է նա և շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր դրան նպաստել են:
Վրաստանի նախագահն իր ցավակցությունը, կարեկցանքն է հայտնել զոհերի ընտանիքներին:
«Խաղաղությունն ու կայունությունը այլընտրանք չունեն: Մենք միասին սկսում ենք համագործակցության նոր փուլ»,-գրել է Վրաստանի նախագահը: