ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում կարգավորման աշխատանքային խումբ ստեղծելու մասին լուրը, որը կգործի ԵԱՀԿ Մինսկի խմբին զուգահեռ: Նշենք, որ այս տեղեկությունը տարածվեց Թուրքիայի ու ՌԴ նախագահներից հեռախոսազրույցից հետո։ Հաղորդվում էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցների ընթացքում առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար Պոպովը, ինչպես գրում է ՌԴ ԱԳՆ կայքը, ասել է, որ ավելի լավ է նրանց անմիջական մասնակիցներից հարցնել նախագահների զրույցի բովանդակության մասին: «Սակայն Ռուսաստանի արտգործնախարարությանը ոչինչ հայտնի չէ ԵԱՀԿ Մինսկի խմբին փոխարինելու համար երկկողմ ձևաչափեր ստեղծելու մասին: Մենք շարունակում ենք ելնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների չեզոք դերից, որոնք կարևոր ներդրում են ունեցել հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների մշակման մեջ, որոնք հիմք են հանդիսացել այս տարվա նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարության մեջ արձանագրված համաձայնագրերի համար: Մենք ելնում ենք այն նախադրյալից, որ ձեռք բերված պայմանավորվածությունները անհրաժեշտ պայմաններ կստեղծեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ճգնաժամի երկարաժամկետ և լայնամասշտաբ կարգավորման համար արդար հիմքի վրա՝ և հայ, և ադրբեջանցի ժողովուրդների շահերից ելնելով»,-ասել է Պոպովը:
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55