«ՄԱԿ-ը ողջունել է Մոսկվայի, Բաքվի ու Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, անում է ամեն բան, որպեսզի աջակցի կողմերին կատարելու համաձայնությունները»,- «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ Նա երախտագիտություն է հայտնել ռուսական իշխանություններին արածի համար, պատմել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը թեթևացած շունչ է քաշել՝ ստանալով պայմանավորվածությունների մասին տեղեկությունը։ «Եվ մենք թեթևացանք՝ հույսով, որ դա վերջ կդնի քաղաքացիական բնակչության տառապանքներին։ Մենք ողջունում ենք, որ այդ պայմանավորվածությունները ձեռք են բերվել»,- ասել է նա։ Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ստորագրությունն է դրել Արցախի յոթ շրջանները, այդ թվում Շուշի քաղաքն Ադրբեջանին հանձնելու մասին եռակողմ հայտարարության ներքո։ Բացի այդ, պարտավորվել է Հայաստանի տարածքով ցամաքային կապ ապահովել Նախիջևանի ու Թուրքիայի միջև։ Համաձայնության ներքո Փաշինյանը ստորագրել է գաղտնի պայմաններում, դրա մասին տեղյակ չի եղել նույնիսկ երկրի նախագահը, գործադիր, օրենսդիր մարմինների ներկայացուցիչները։ Տարածքներն Ադրբեջանին հանձնելու մասին Փաշինյանի որոշումը փողոց է դուրս բերել բազմաթիվ մարդկանց։
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55