Դաշնակցական Գեղամ Մանուկյանը բեմից հայտարարեց. «Անցնող 50 օրերի ընթացքում ամեն մեկս իր ուժերի չափով, իր կարողության չափով, հազարավորներն իրենց կյանքի գնով ասում էին մի բան, որ հիմա պակասում է, ասում էինք՝ Արցախը մերն է։ Հայաստանի տարբեր քաղաքներից մեր օգնության ձեռքն էինք մեկնում Արցախին, գիտեինք, որ այս իշխանությունն այնքան ապաշնորհ է, որ չի կարող այս ծրագիրն իրականացնել։ Ամեն մեկս հասկանում ենք, որ այս պահին իշխանությունն ինքն է, կառավարությունն ինքն է, այդ պատճառով Արցախի հանձնումը ստորագրած այս մեկ մարդուն ասում ենք, Աստծո սիրուն, հեռացիր։ Հեռացիր հանուն Արցախի, հեռացիր հանուն հայության, հեռացիր նույնիսկ հանուն քո ընտանիքի, որ հետո սերունդները գոնե հիշեն»։ Մանուկյանի ելույթից հետո Ազատության բազմամամարդ հրապարակը ձայնարկեց՝ «Նիկոլ, հեռացիր», «Արցախ»։ Գեղամ Մանուկյանն իր խոսքում նշեց. «Երբ 88-ին մեր ծնողները, մենք հավաքվում էինք Ազատության հրապարակում ու բացականչում էինք Արցախ, մեզանից մեծ մասը նույնսիկ չէր պատկերացնում, թե քարտեզի վրա որտեղ է եղել Արցախը, չէր եղել Արցախում, չէր պատկերացնում, թե Ղազանչեցոց վանքն ի՞նչ է, Ամարասն ի՞նչն է, Դադիվանքն ի՞նչ է։ Անցնող երեսուն տարիների ընթացքում Արցախը դարձավ մեր զավակը, մենք դարձանք Արցախի մասը։ Մեզանից շատերի գերդաստաններից շատ ազատամարտիկներ նահատակվեցին այնտեղ, այստեղ հավաքվածների մեծագույն մասի զավակներն իրենց պարտադիր ծառայությունն իրականացրեցին արցախյան առաջնագծերում։ Շատ ծնողներ իրենց զավակներին տեսնելու համար գնում էին այդ առաջնագծերին մոտ բնակավայրեր։ Հիմա թող ձեռք բարձրացնեն այն մարդիկ, ովքեր իրենց զավակների պրիսյագին մասնակցելու համար բնակվել են Հադրութի այն փոքր հյուրատներում»։ Բազմությունից ծափահարություններ ու «այո»-ներ լսվեցին։ Մանուկյանն ասաց, որևէ մեկը չի կարող այն խլել մեզանից, ով փորձեց խլել այդ հպարտությունը, հուշը, հարազատների նահատակությունը, նա պետք է հեռանա. «Վայրկյան առաջ նա պետք է հեռանա, Նիկոլ, աղաչում ենք, պահանջում ենք հանուն Արցախի, հեռացիր»։
15:35
14:42
14:19
14:05
13:48
13:24
13:09
12:52
12:52
12:34
12:33
12:27
12:16
12:02
11:44
11:28
11:05
10:33
10:17
10:00
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03