Հայաստանն ու Ադրբեջանը դադարեցրել են ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, երկու երկրների զինված ուժերի ստորաբաժանումները կանգնեցվել են իրենց զբաղեցրած սահմաններում: Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյը այդ մասին հայտնել է ասուլիսում, որի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակված է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջում: «Խաղաղապահ զորակազմը հագեցած է ամենաժամանակակից զենքով, ռազմական և հատուկ տեխնիկայով՝ ներառյալ BTR-82A զրահամեքենաները, «Տիգր» և «Թայֆուն» զրահապատ մեքենաները, ինչպես նաև ապահովված են բոլոր անհրաժեշտ պարագաներով: Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրերի կատարումը վերահսկելու համար «Հյուսիս» և «Հարավ» պատասխանատվության շրջաններում նախատեսվում է ստեղծել տասնվեց դիտակետ: Դրանք կտեղակայվեն Լեռնային Ղարաբաղի կողմերի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքով»,-ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման գործընթացը՝ հայտնել է Սերգեյ Ռուդսկոյը: «Այս տարվա նոյեմբերի 10-ի առավոտյան Ուլյանովսկի օդանավակայանից Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Իլ -76 և Ան-124 ռազմական տրանսպորտային ինքնաթիռներով սկսվել է խաղաղապահ զորակազմի տեղափոխումը Հայաստանի «Էրեբունի» օդանավակայան: Օրվա ընթացքում ինքնաթիռների 27 թռիչք է կատարվել: Տեղափոխվել է 414 զինծառայող, 54 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա, 8 ուղղաթիռ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի երկու համալիր… Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնը կազմակերպել է փոխգործակցություն համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների հետ, ինչը հնարավորություն է տվել արագորեն կազմակերպել խաղաղապահ զորակազմի տեղափոխումը հակամարտության գոտի: Ներկայիս դրությամբ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորամիավորման առաջապահ ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատել Լաչինի միջանցքում և Լաչինի ճանապարհի հատվածում և Լիսոգորսկի պետական գյուղատնտեսական ֆերմայի մոտ ժամանակավոր դիտակետերի տեղադրմամբ: 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի առաջին խաղաղապահ գումարտակի ստորաբաժանումները «Էրեբունի» օդանավակայանում բեռնաթափվելուց հետո կատարել են երեք հարյուր կիլոմետրանոց երթ և ավարտում են կենտրոնացումը Գորիս բնակավայրի տարածքում: Այս տարվա նոյեմբերի 12-ից քաղաքացիական բնակչության անվտանգությունն ապահովելու համար նախատեսվում է դիտակետեր տեղակայել «Հարավ» պատասխանատվության այն տարածքում, որտեղ ակտիվ ռազմական գործողություններ էին ընթանում երկու օր առաջ: Խաղաղապահ առաջադրանքներ իրականացնելու, հնարավոր միջադեպերը կանխելու և Ռուսաստանի զինվորականների անվտանգությունն ապահովելու համար կազմակերպվել է շարունակական փոխգործակցություն Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ: Ստեղծվել են ուղիղ կապուղիներ: Հայկական և ադրբեջանական կողմերի հետ համատեղ աշխատանք է կազմակերպվել խաղաղապահ գործողության պարամետրերի հստակեցման ուղղությամբ: Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Գլխավոր շտաբը մարտական տեղումհրամանատարական խումբ է տեղակայել, որը իրականացնում է իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ: Գլխավոր շտաբը նախատեսել է բոլոր անհրաժեշտ միջոցառումները ռուս զինծառայողների անվտանգությունն ապահովելու համար: Խաղաղապահ զորակազմի անձնակազմը հասկանում է իրեն հանձնարարված խնդիրների ամբողջ պատասխանատվությունը և պատրաստ է դրանք իրականացնել ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան»,- հայտարարել է Սերգեյ Ռուդսկոյը:
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44