Ծախված, լքվածի զգացում ունենք, սա դավաճանություն է մեր ազգի նկատմամբ վարչապետի կողմից և իր նմանների: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Շուշիի ազատագրմանը մասնակցած, վիրավորում ստացած ազատամարտիկ Հովսեփ Հակոբյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հողերի հանձնմանը:
Նա նշեց, որ ինքը հիմա Մարտունու դիրքերում է, շուտով ռուս խաղապահները գալու են, ստիպված պետք է հետ գան: «Շուշին հնարավոր էր միանշանակ պահել, և դա միայն իմ խոսքը չի, բոլորն են այդպես ասում, կյանքում այսքան ծախված չէինք զգացել մեզ, մենք միշտ հաղթած ենք տուն եկել, այսօր ամոթով ենք գալու»,-ասաց նա:
Հարցին, թե ինչ լուծում եք տեսնում, նա ասաց, որ չի ցանկանում իր լուծումներից խոսել, քանի որ դրանք լավ լուծումներ չեն: Նա չհամաձայնեց, որ խնդիրը գուցե տեխնիկայի կամ պատրաստվածության մեջ է և կրկին շեշտեց, որ դա ուղղակի դավաճանություն է: Հարցին, թե եթե կռվեինք կարող էինք հաղթել, նա պատասխանեց. «Եթե մեր մեջքը պինդ լիներ, մենք վաղուց հաղթած կլինեինք: Հենց սկզբից էլ ազատամարտիկներին, կամավորներին փորձել են հետևը թնդանոթի միս սարքել, իսկ էն գորգի տակ պախկվածին բռնում դնում են առաջին գիծ` իմանալով նա կփախնի, հենց սկզբից երեք տարի գոռում են` մենք տեխնիկա, զինամթերք ունենք, պարզվում է 20-30 կրակոցին ընդամենը մի հատ թնդանոթ է պատասխան տալիս:
Մեր տղաների դեմը հնարավորին չափով փակվել է»,-ասաց նա :
«Մեզ ավաճանել են, թող մարդիկ գտնեն, ովքեր են մեզ մեջքից խփել: Մեր ուժերը միշտ բավականացրել են ավելի քչով ու ավելի վատ զինված վիճակով կռվելու համար ու առաջին անգամ մեզ կարողացան մեր մեջքը կոտրեն մերոնք»,-ասաց նա
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
16:03
15:33
15:03
14:33
14:05
13:35
13:07
12:35
12:04
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34