«Վերադարձրեք Հադրութը» «Հադրութը Արցախ է» վանկարկումներով մի խումբ հադրութցիներ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա են անում։ Հադրութցիների պահանջը մեկն է՝ խախտված իրավունքերի վերականգնում։ «Մենք իրավունք ունենք ապրելու, մեր ստեղծածը պահպանելու։ Դրա համար էլ այստեղ ենք հավաքվել, որպեսզի միջազգային հանրությանը տեղեկացնենք։ Մենք նաեւ ուզում ենք հանդիպել դեսպանի հետ, որպեսզի մեր մտահոգություներով կիսվենք։ Ֆրանսիան դեմոկրատական Հանրապետություն է, հուսով ենք, որ ինչ-որ բանով կաջակցեն մեզ»,- նշեց հադրութցի երիտասարդ աղջիկը։ Դեսպանատան դիմած հավաքաված հադրութցիները իրենց հետ նաեւ նամակ են բերել, որը ցանկանում են փոխանցել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին։ «Հույսս այն ժամանակ կտրվեց, երբ ստորագրվեց այս ապերախտ փաստաթուղթը, մինչեւ այսօր մենք մտածում էինք, որ կվերադառնանք մեր տները, մեր հայրենիքը, հիմա, որ այս փաստաթուղթը ստորագրվեց, էլ ինչ հույսի մասին է խոսքը»,- նշեց հավաքին մասնակցող հադրութցի կանանցից մեկը։ Րոպեներ անց հադրութցիներին դիմավորեց Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, ով վստահեցրեց՝ դեսպանատունը միշտ բաց է արցախցիների համար, եւ ինչպես նրանք, այնպես էլ իրենք մի շարք հարցեր ունեն ստորագրված փաստաթղթի վերաբերյալ։ «Մեր առաջնահերթությունն է, որ աջակցենք այն մարդկանց, որոնք տուժել են։ Այսօր օրվա ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպում է ունենալու Հայաստանի ներկայացուցիչների հետ։ Ինչպես ասացի՝ մենք չենք ստորագրել այդ փաստաթուղթը, բայց նախագահ Մակրոնն ասել է, որ այն ինչ կատարվել է, պետք է ներկայացնի նաեւ Հայաստանի շահը։ Մենք միշտ բաց ենք արցախցիների համար»,- դիմելով հադրութցիներին ասաց դեսպանը։ Հադրութցիները շնորհակալություն հայտնեցին դեսպանին՝ իրենց լսելու համար, եւ հույս հայտնեցին, որ Ֆրանսիան կխոչընդոտի ստորագրված փաստաթղթում տեղ գտած կետերի իրականացմանը։
NEWS.am
22:45
22:09
18:25
17:45
17:28
17:14
16:56
16:47
16:35
16:02
15:42
15:07
14:48
14:23
14:07
13:57
13:08
12:47
12:35
12:16
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35