«Մեկ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասված է․ Հայատանի Հանրապետությունն այսօր գտնվում է չափազանց խորը սոցիալ քաղաքական, սոցիալական և տնտեսական ճգնաժամի մեջ։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև՝ Իշխանությունները տապալել են իրենց աշխատանքը բոլոր բնագավառներում։ Այսօր ունենք տանուլ տված պատերազմ, հայրենիքի կորուստ, թշնամու առաջ ստորացուցիչ և անվերապահ կապիտուլյացիայի փաստ, տասնյակ հազարավոր տեղահանվածների և փախստականների առկայություն, որը առաջիկա օրերին կավելանա ևս տասնյակ հազարներով։ Այս ամենի պատասխանատուն միանշանակորեն գործող իշխանություններն են։ Այս պայմաններում իշխանությունները չունեն իրավիճակը հաղթահարելու և ճգնաժամից դուրս գալու որևէ ծրագիր և պատկերացում․ փոխարենը հանրությանը մատուցվում են միայն իրենց անտեղյակությունը և իրավիճակի համար մեղավորությունը ուրիշի վրա բարդելու ինչ ինչ մանիպուլյացիոն արդարացումներ։ Հանրությունը չի կարող ունենալ որոշակի որևէ վստահություն, թե այս իշխանությունը ի վիճակի կլինի փոխել որևէ իրավիճակ և երկիրը դուրս բերել ժամ առ ժամ խորացող սարսափելի ճգնաժամից և ավելին՝ ոչ ոք վստահ չէ, որ առաջիկայում չենք ունենա նորանոր այլ կորուստներ։ Այս պայմաններում մեր կուսակցությունը՝ մտահոգ լինելով երկրի ապագայով և անվտանգությամբ, փորձում է ելք գտնել ստեղծված իրավիճակից և դրանով է պայմանավորված այն օրակարգը, որը առաջարկվել է հանրությանը և պահանջը գործող իշխանություններին։ Մեր կարծիքով գործող իշխանությունը այս մտահոգությունը և առաջարկները պետք է ընկալեր որպես իրեն մեկնած օգնության ձեռք։ Փոխարենը՝ իշխանությունները, ինչպես մեզ, այնպես էլ մյուս քաղաքական ուժերին, մեղադրում են հանուն իշխանության պայքար մղելու և իբրև թե ներքին անկայունություն հրահրելու մեջ։ Սրանով է պայմանավորված, մասնավորապես «Մեկ Հայաստան» կուսակցության առաջնորդ Արթուր Ղազինայանի նկատմամբ սկսված շինծու քրեական հետապնդումը, որն իր բնույթսվ միայն և միայն քաղաքական է։ Կոչ ենք անում մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր մտահոգ են երկրի և ժողովրդի ճակատագրով, միանալ 17 կուսակցությունների առաջարկով նախատեսված, այսօրվա հանդիպմանը, որը տեղի կունենա ժամը 17։00-ին Մատենադարանի մոտ»։
15:35
14:42
14:19
14:05
13:48
13:24
13:09
12:52
12:52
12:34
12:33
12:27
12:16
12:02
11:44
11:28
11:05
10:33
10:17
10:00
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03