Հայտնում եմ, որ նախընտրական քարոզարշավի շրջանակներում իմ քարոզչական պաստառը փակցնելու համար համաձայնություն է ձեռք բերվել «Բիլայն» ընկերության հետ, սակայն գործող քաղաքապետ Գ. Աբրահամյանը, ով ևս քաղաքապետի թեկնածու է հանդիսանում և արդեն իսկ փակցրել է իր նախընտրական պաստառը, խոչընդոտում է իմ քարոզչական պաստառը փակցնելու աշխատանքներին՝ վկայակոչելով ՀՀ ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածը, այնինչ վկայակոչված հոդվածի 2-րդ մասը սահմանում է՝
Քարոզչական պաստառներ կարող են փակցվել ֆիզիկական կամիրավաբանական անձանց համաձայնությամբ` նրանց պատկանող կամնրանց տիրապետման ներքո գտնվող շենքերի, շինությունների,տրանսպորտային միջոցների վրա կամ դրանց ներսում, եթե այդ տեղերումսույն հոդվածով արգելված չէ պաստառներ փակցնելը:
Այսպիսով, քարոզչական պաստառը փակցնելու համար ձեռք է բերվել շինությունը տիրապետող անձի /սեփականատիրոջ/ համաձայնությունը, ուստի պահպանվել է օրենսդրությամբ սահմանված ընթացակարգը: Սեփականատիրոջ համաձայնության ձևի (գրավոր կամ բանավոր) վերաբերյալ ՀՀ ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածը որևէ պահանջ չի սահմանում:
Համայնքի ղեկավար Գ. Աբրահամյանն անձամբ խոչընդոտել է պաստառի փակցման աշխատանքներին՝ պատճառաբանելով նաև, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վճարովի հիմունքներով քարոզչական պաստառներ փակցնելը պետք է կատարվի համայնքի ղեկավարի որոշմամբ առանձնացված տարածքներում:Այնինչ, համայնքի ղեկավարի որևէ որոշմամբ վճարովի հիմունքներովքարոզչական պաստառներ փակցնելու համար տեղեր առհասարակառանձնացված չեն, բացի այդ առանձնացվող վճարովի տարածքները չեն կարող հանդիսանալ մասնավոր անձանց սեփականությունը, այլ կարող են լինել միայն ՏԻՄ ենթակայության տակ գտնվող /պատկանող/ տարածքներ, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի համաձայն՝
Սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը:
Գործող քաղաքապետի նման գործողություները խախտում են հավասար հիմունքներով քարոզարշավ իրականացնելու՝ ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված իրավունքը:
Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով ՀՀ Ընտրական օրենսգրքի վերը նշված հոդվածներով՝ խնդրում եմ վերացնել քարոզարշավը հավասար հիմունքներով իրականացնելու իրավունքի խոչընդոտները:
Ապարանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Էդգար Փարվանյանի իրավաբան Հայկուհի Սեդրակյան
10:33
10:15
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02