Միացյալ Թագավորությունը ողջունում է այն փաստը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում: Այս մասին ասվում է ԵԱՀԿ Մշտական խորհրդում Բրիտանական պատվիրակության տեղակալ Նիկոլա Մյուրեյի հայտարարության մեջ: «Միանգամայն ակնհայտ է, որ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի եւ տեղահանված անձանց թվի, ինչպես նաեւ COVID-19-ով վարակման դեպքերի թվի աճի ֆոնին հրատապ հրադադար էր անհրաժեշտ: Այդ գործողությունները կկանխեն հետագա մարդկային կորուստները եւ, հուսով ենք, կողմերին կմոտեցնեն լիարժեք բանակցային կարգավորմանը: Քանի որ մարտերը հանդարտվում են, եւ ձմեռ է սկսվում, մենք երկու կողմերին էլ հորդորում ենք առաջնահերթ համարել հումանիտար իրավիճակը` հատուկ ուշադրություն դարձնելով կանանց եւ երեխաների կարիքներին: Եվ ՄԱԿ ԳՀԳ-ն, եւ ԿԽՄԿ-ն պետք է լիարժեք աջակցություն ստանան` քաղաքացիական անձանց համար անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար: Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում գործել պատասխանատու եւ բարեխղճ կերպով` հրատապ հումանիտար օգնություն հասցնելու համար: Մեծ Բրիտանիան կցանկանար վերահաստատել իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին` որպես հիմնական ձեւաչափ, որի միջոցով ձեռք է բերվում ցանկացած վերջնական կարգավորում: Մադրիդյան սկզբունքները ամուր հիմք են ստեղծում հակամարտության տեւական կարգավորման համար, իսկ ՄԽ կառույցները հիմք են տալիս դրանց իրականացման համար: Մենք բոլոր կողմերին վճռականորեն կոչ ենք անում սերտորեն համագործակցել համանախագահների հետ` նրանց ջանքերին աջակցելու համար»:
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55