Նոյեմբերի 12-ի երեկոյան Երևանի Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանին ցուցադրվել է Արցախյան պատերազմի մասնակիցներից մեկի խոսքը, որը պարունակել է հայհոյանք ու ատելություն, բռնության ու սպանության սպառնալիք։ Տեսանյութի մի մասը հեռարձակվել է նաև հանրային հեռուստատեսության եթերում։ Այս թեմայի վերաբերյալ հայտարարություն են տարածել մի շարք լրագրողական կազմակերպություններ:
«Իշխանությունների դեմ ուղղված ջարդարար գործողություններից հետո այժմ էլ ինքը՝ իշխանությունը, կարծես թե չի ուզում խտրականություն դնել քաղաքական պայքարի միջոցների մեջ։
Երկրի համար այս ճակատագրական օրերին ահագնացող ներքաղաքական առճակատումը էլ ավելի է պառակտում հասարակությունը, ինչը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների։ Ինչ վերաբերում է լրատվամիջոցներին, առաջին հերթին՝ հանրային հեռարձակողին, ապա այսօր դրանց գլխավոր առաքելությունը պետք է լինի հասարակության համախմբման, երկրի առջև ծառացած ծանր խնդիրների լուծմանն ուղղված պատասխանատու գործունեությունը։
Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր համաձայնություն ենք հայտնում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան գրառման գնահատականների և պահանջների առնչությամբ, խստագույնս դատապարտում ենք երկրի գլխավոր հրապարակում ատելություն, հայհոյանք և սպառնալիք պարունակող խոսքի տարածումը, ինչպես նաև այլ նման բովանդակությամբ նյութերի հեռարձակումը հանրային հեռուստատեսության եթերում։
Պահանջում ենք նաև․
- իշխանություններից՝ հրապարակայնորեն դիրքորոշում արտահայտել ատելության, թշնամանքի և բռնության կոչերը հանրայնացնելու փաստերի վերաբերյալ և պատասխանատվության ենթարկել այն պաշտոնատար անձանց, որոնք կազմակերպել և իրականացրել են այդ անթույլատրելի գործողությունը,
- Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդից՝ երկրի համար այս ծանր ժամանակաշրջանում պատշաճ վերահսկողություն սահմանել եթեր հեռարձակվող բովանդակության նկատմամբ՝ բացառելով թշնամանքի և բռնության հրահրումը,
- մասնավոր լրատվամիջոցներից՝ առավելագույն պատասխանատվություն, խնդիրների բազմակողմանի և հավասարակշռված լուսաբանում, լրագրողական էթիկայի նորմերին համապատասխանող մասնագիտական գործունեություն։
Կոչ ենք անում մեր բոլոր համաքաղաքացիներին չենթարկվել սադրանքներին՝ լինեն դրանք ընդդիմության, թե իշխանության կողմից, և զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բախումների։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ»,-նշված է հայտարարությունում:
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
14:35 08.11.25
10:44 08.11.25
14:03 08.11.25
13:09 08.11.25
13:34 08.11.25
11:22 08.11.25
10:02 08.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01