«Իրականությունն այն է, որ այս փաստաթուղթն առնվազն ոչ այնքան հանձնելու, որքան պահպանելու մասին է»,- Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում։ Նրա խոսքով, հայտարարության ստորագրման բերել է այն փաստի արձանագրումը, որ Ստեփանակերտը Շուշիի անկումից հետո մնացել էր անպաշտպան, եթե պատերազմը չկանգնեցվի, ապա կընկեն Ստեփանակերտը, Ասկերանը, Մարտակերտը, սցենարներից կախված 20-30 հազար զինվոր կհայտնվեր շրջափակման մեջ։ Հարցին, թե ինչու հայտարարությունը չի քննարկվել ընդդիմության հետ, Փաշինյանը պատասխանեց, որ դրա ստորագրումը տեղի է ունեցել մարտական գործողությունների օպերատիվ կառավարման տրամաբանությամբ, քանի որ կրիտիկական ռազմական գործողութուններ էին տեղի ունենում։ Հայտարարության ստորագրումից հետո էլ ընդդիմությունը կտրված է գործընթացից դիտարկմանն ի պատասխան Փաշինյանը նկատեց, դա պետք է դիտարկել ռազմական տրամաբանության մեջ, իսկ քննարկումները դեռ լինելու են։ «Սա ռազմական գործողությունների դադարի մասին փաստաթուղթ է, սա քաղաքական կարգավորման փաստաթուղթ չէ, կան տերմիններ, որոնք պետք է մեկնաբանվեն ու դառնան քաղաքական բովանդակություն։ Քննարկման հիմնական ֆորմատը լինելու է կառավարությւան ներսում»,- ասաց նա։ Հայտարարության չեղարկման մասին հարցին ի պատասխան, Փաշինյանն ասաց, կարող են պատռել ու մի կողմ նետել, բայց դա նշանակում է վերադառնալ այն իրավիճակին, որում այն ստորագրվել է։
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55