Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) որեւէ որոշում չի կատարվում: Այդ մասին ուրբաթ լրագրողներին հայտարարել է երկրի ղեկավարը, հաղորդում է ՍՏՎ հեռուստաալիքը: «Խնդիրն այն է, որ մեր ոչ մի որոշում ընդհանուր առմամբ չի կատարվել, միգուցե ինչ-որ տեղ ինչ-որ բան՝ մասնակի, սակայն դա խնդիր է: Մենք միշտ ասում ենք, որ չվերածվի մեր ԵԱՏՄ կազմակերպությունը ԱՊՀ-ի,-ասել է Լուկաշենկոն:-Մենք այնտեղ արդեն որեւէ որոշում չենք կայացնում, պարզապես գոյություն ունի հարթակ որոշ հարցեր քննարկելու համար: Այդտեղ շատ բան է կախված Ռուսաստանից»: Նրա խոսքով՝ այժմ, օրինակ, Բելառուսը չի կարող ընտրել՝ գնել նավթ Ռուսաստանից, թե Ղազախստանից: «Մենք պատրաստ էինք ձեզնից [Ղազախստան] նավթ գնել, սակայն Ռուսաստանը երբեք թույլ չի տվել եւ դեռեւս թույլ չի տալիս ձեռքբերել ո՛չ գազ, ո՛չ նավթ: Մենք պատրաստ ենք գազ գնել Թուրքմենստանից, սակայն ՌԴ-ն իր տարածքով թույլ չի տալիս, քանի որ նա ինքն է ցանկանում վաճառել»,-ասել է Լուկաշենկոն: Նրա խոսքով, եթե կողմերը ցանկանում են այդ միությունը՝ ԵԱՏՄ-ն, պետք է իրագործվեն (կամ զիջեն) այն պայմանավորվածությունները, որոնք ստորագրված են: «Մեր ինտեգրացիոն ձգտումների եւ գործողությունների հիմքը տնտեսությունն է: Եթե գործենք այդ հիմքով, մենք կլինենք միասնական»,-ասել է Լուկաշենկոն: Նա նաեւ հավելել է, որ այդպես նաեւ բելառուսական կաթնամթերքը չի կարող հայտնվել միասնական շուկայում, «ինչի շուրջ պայմանավորվել ենք, դա է խնդիրը»:
12:34
12:33
12:27
12:16
12:02
11:44
11:28
11:05
10:33
10:17
10:00
09:42
09:14
15:15
13:55
13:04
12:35
12:03
16:02
15:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03