Իր նախաձեռնած խորհրդակցությունների շրջանակում, որոնք միտված են հասարակության ներկայացուցիչների կարծիքներին և տեսակետներին տեղեկանալուն, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել տեխնոլոգիական ոլորտի մի շարք ընկերությունների ղեկավարների հետ: «Մենք ապրում ենք դժվար, զգացական օրեր, օրեր, որոնք մեր ազգի համար բախտորոշ են: Մեզնից յուրաքանչյուրի սիրտը, հոգին լցված է անհանգստությամբ, դժվարությամբ,-ասել է նախագահը: -Սա երկար է տևելու: Բայց սա ընդամենը մեր ժողովրդի պատմության դրվագներից մեկն է, առաջին անգամը չէ, որ ընկել ենք, պետք է մեր մեջ ուժ գտնենք, որ նորից ոտքի կանգնենք: Պետք է մտածենք հետագա անելիքների մասին»: Հանդիպման մասնակիցները նախագահ Սարգսյանին հարցեր են ուղղել մասնավորապես երկրում ստեղծված իրավիճակի, Արցախի հետագա ճակատագրի, ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ստորագրված եռակողմ փաստաթղթի մասին: Անդրադառնալով ստորագրված հայտարարությանը՝ նախագահը նշել է. «Կա զինադադարի փաստաթուղթ, չկա Մինսկի խումբը. սա միակ ինստիտուտն է, որին տրված է բարձր լիազորություն՝ որոշելու Արցախի կարգավիճակը: Ոչ ոք սա չի փոխելու: Կարգավիճակը դեռ որոշված չէ, ընդամենը զինադադար է, հետևաբար, պետք է հրատապ կերպով գործընթացը վերադարձնել Մինսկի խումբ: Բոլոր հարցերը պետք է քննարկվեն, պետք է ստիպել Ադրբեջանին՝ վերադառնալ Մինսկի խումբ»: Ի պատասխան հարցերից մեկի՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ ներկայումս մենք երկրի կայունության պահպանման խնդիր ունենք. «Չպետք է թույլ տալ, որ բանավեճերը, զայրույթը, ներքին պոռթկումները վերածվեն մեխանիկական քայլերի: Ինձ համար այս պահին կարևոր խնդիրը հետևյալն է՝ թույլ չտալ, որ զայրույթը, դեպրեսիան, անհանգստությունը վերածվեն քաղաքական բևեռացման ու ընդհարումների»: Նախագահն անթույլատրելի է համարել որևէ բախում, որևէ բռնություն: «Ցանկացած՝ ամենալավ ու ամենավատն մարդն էլ արժանի են, որ ապրեն և լսելի լինեն: Որևէ մեկը թույլ չի տվել որևէ մեկին, որ նա իր վրա վերցնի պատժելու գործառույթը: Սա անթույլատրելի է: Եվ սա պետք է երկկողմանի լինի: Պետությունը, իշխանությունը, ի դեմս իրավապահ մարմինների, ունեն պարտականություններ, պետք է թույլ չտան նման բաներ»,- ասել է նախագահը: Հանրապետության նախագահը կարևոր է համարել կատարված սխալների ու բացթողումների վերլուծությունը և աշխատանքը երկրի հզորացման ուղղությամբ. «Եթե վերլուծենք, թե ինչ սխալներ ենք արել, և որտեղ են դրանց աղբյուրները, կկարողանանք գալ ճիշտ եզրակացության, և դրանից հետո, եթե այնքան հանդուրժողականություն և հարգանք ունենք իրար հանդեպ, նստենք միասին ու մտածենք, թե որոնք են մեր տեսլականն ու ռազմավարությունը: Տեսլական ասելով նկատի չունեմ լավ, գեղեցիկ ցանկությունների ցանկ, այլ՝ հստակ պատկերացում՝ տեղափոխվենք 20 տարի հետո, գնահատենք, թե աշխարհը, տարածաշրջանն ինչպիսին է լինելու, մեր հարևանները որտեղ են լինելու, և մենք որտեղ պետք է լինենք»: Նա ընդգծել է, որ այս ուղղությամբ որոշ քայլեր արդեն իսկ նախաձեռնել է՝ մասնավորապես առանձնացնելով երկրի գիտատեխնոլոգիական զարգացմանն ուղղված ATOM նախաձեռնությունը: «Մենք այսօր բարձր տեխնոլոգիական երկիր դառնալու ներուժ ունենք, բայց դեռևս ոչինչ չենք անում դրա համար,-ասել է նախագահ Սարգսյանը:- Երբ մենք Երևանում մտածում ենք ATOM ծրագիր իրականացնելու մասին, դա միայն նրա համար չէ, որ աշխատանքային տեղեր բացվեն, գիտությունը զարգանա և այլն: Դա նաև նրա համար է, որպեսզի ուժեղ բանակ ունենանք, որովհետև այդ բանակն արդեն չի լինելու զինվորը: Մենք պետք է դառնանք 21-րդ դարի փոքր, բայց հզոր պետություն: Պետք է մտածենք ազգային միասնության մասին: Սփյուռքից մարդիկ գալիս են, օգնում են, «Հայաստան» համահայկական հիմնադրամին գումար ուղարկեցին, բայց կարծում եք դա՞ է ճանապարհը: Ոչ: Ամեն սփյուռքահայ պետք է մտածի այս երկրի մասին, որպես իր տան մասին: Այդ առումով խոչընդոտները պետք է վերացնենք: Ո՞վ է ասել, որ, երբ մեր լավագույն տաղանդավոր երեխաները, որ Գերմանիայում, Ֆրանսիայում, ամբողջ աշխարհում հաջողությունների են հասել բիզնեսի, քաղաքականության, կրթության մեջ, իրավունք չպետք է ունենան գալ և այստեղ նախարար դառնալ, որովհետև պետք է 4 տարի այստեղ ապրեն և ՀՀ քաղաքացի լինեն: Մեր ամենամեծ ռեսուրսը մեր մարդիկ են: Պետք է ստեղծենք բոլոր հնարավոր պայմանները, որ երիտասարդ տաղանդավոր հայերը, որոնք կրթություն են ստացել, փորձառություն են ձեռք բերել դրսում, գան, օգնեն Հայաստանին»: Նախագահի խոսքով՝ լինելով փոքր երկիր, Հայաստանը պետք է բացվի աշխարհի համար, նոր բարեկամներ ու հնարավորություններ ստեղծի. «Բացվենք սփյուռքի, աշխարհի համար: Այս աշխարհում լավ աշխատելով կարող ենք նոր բարեկամներ և նոր կապեր գտնել ու հավասարակշռել: Հնարավորություններ կան»: Подробнее: https://shabat.am/am/article/240872/Indz-hamar-ays-pahin-karevor
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55