Ռուսական «Ինտերֆակսին» տված հարցազրույցում ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուքրլիքը, խոսելով Արցախյան հիմնախնդրի կարգավորումից, ևս մեկ անգամ ընդգծել է, որ միակ լուծումը կարգավիճակն է տարածքային զիջումների դիմաց։
Սա այն է վատագույն տարբերակն է, որին կտրականապես դեմ է բովանդակ հայությունը, բայց որի շուրջ երկար տարիներ բանակցել են ՀՀ բոլոր իշխանությունները՝ մշտապես «հողերը հանձնելու» անորոշ և տագնապալի սպասման մեջ պահելով ամբողջ ժողովրդին։ Ուորլիքի շուրթերով փաստորեն արտահայտվում է երեք գերտերությունների ՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիրքորոշումը՝ այսինքն Արցախը՝ իր ներկայից սահմաններով ադրբեջանական գերիշխանությունից պաշտպանելու գործում մենք չունենք աջակիցներ՝ ոչ կարծեցյալ դաշնակիցների մեջ՝ ի դեմս ՌԴ-ի, ոչ էլ դաշնակիցների հակառակորդների՝ ի դեմս Արևմուտքի մեջ։
Այսպիսով մեր իշխանությունը երկու քարի արանքում ՝ ժողովրդական պահանջի և գերտերությունների պարտադրանքի արանքում, իրականում երկուսին էլ անտեսելը կթուլացնի նրա դիրքերը։ Տարածքային փոխզիջումների չգնալը ռազմական գործողությունների առիթ կդառնա, իսկ դրանք հանձնելը ներպետական մեծ ցնցումների, ժողովրդական հուզումների պատճառ՝ առանց այն էլ վստահության բոլոր ռեսուրսները սպառած իշխանության պայմաններում։
Այս պարագայում պետք է ամեն գնով բանակցային գործընթաց մտցնել արցախյան կողմը. այս տարբերակը կարող է ենթադրել զարգացումների հետևյալ ուղղությունը՝ Ադրբեջանը, բնականաբար չի համաձայնվի Արցախը բանակցային կողմ ճանաչել, իսկ Հայաստանը տարածքներ հանձնելու միակ նախապայման կդարձնի Արցախը բանակցային կողմ ճանաչելը։ Սա Հայաստանին մեծ հնարավորություն կտա մանևրելու և ժամանակ ձգելու, իսկ այդ ժամանակը միանշանակ ի վնաս Ադրբեջանի, դրա նավաթային ռեսուրսների, ֆինանսատնտեսական հնարավորությունների հաշվին է հոսելու։
Սրան զուգահեռ, ժամանակ առ ժամանակ կգնա ռազմական գործողությունների, սակայն դրանք երբեք չեն վերաճի լայնածավալ պատերազմի. հենց վերևում թվարկածս տնտեսական խնդիրները կկաշկանդեն Ադրբեջանին։
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58