ARM | RUS |

«Վերջապես կատարվեց Փաշինյանի երազանքը, որի մասին խոսում էին 2008թ. ՀՀ-ն վերածվեց ավազակապետության». Ավետիք Իշխանյան

14.11.20 | 14:33

Օրեր շարունակ արդեն՝ նոյեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանի ստորագրած խայտառակ կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո, հայ հասարակությունը պահանջում է այդ փաստաթուղթը ստորագրած անձի հրաժարականը: Եվ մինչ բոլորս մտածում ենք՝ ինչպես հաղթահարել համազգային ցավն ու ամոթը, հայտարարություն է տարածում քաղաքացիական հասարակությունը։ Հայտարարության իմաստը եթե մեկ նախադասությամբ ներկայացնենք, կայանում է Նիկոլ Փաշինյանին սատարելու մեջ: «Մենք՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, կիսելով մեր ժողովրդի խորին ցավն ու ցասումը, կոչ ենք անում հանրությանը այնուամենայնիվ չկորցնել սառը դատելու կարողությունը, չտրվել սադրանքների և այս ծանր իրավիճակում չթերագնահատել միասնական լինելու կարևորությունը… Որոշ քաղաքական ուժեր, ակնհայտորեն օգտագործում են հասարակության հոգեբանական վիճակը՝ իշխանության զավթման համար հող նախապատրաստելու նպատակով։ Այս պարագայում կարևոր է չկորցնել զգոնությունը, քաջ գիտակցել, թե ինչ հետագիծ ունեն այս պահին ակտիվություն ցուցաբերող տարբեր կուսակցությունները և անձինք։ Ուշագրավ է, որ վերջիններս հայտարարում են, թե այնուամենայնիվ հնարավոր է հետ կանգնել ստորագրված եռակողմ հայտարարությունից և շրջել իրավիճակը, սակայն չեն առաջարկում որևէ առարկայական այլընտրանքային լուծում կամ բերում քիչ թե շատ ռացիոնալ փաստարկներ։ Հասարակությունը աներկբա իրավունք ունի բողոքի ձայն բարձրացնելու, իշխանությանը պատասխանատվության կանչելու, արդարացի պահանջներ ներկայացնելու, սակայն դա պետք է արվի բացառապես ՀՀ Սահմանադրության և օրինականության շրջանակներում։ Ցանկացած իշխանափոխություն Հայաստանի Հանրապետությունում կարող է տեղի ունենալ միմիայն սահմանադրական կարգով, ազատ և արդար ընտրությունների միջոցով։ Այս փուլում երկիրն ապակայունացնելու և հեղաշրջման ուղիով տանելու ամեն փորձ կարող է վտանգել մեր երկրի անվտանգությունը, ընդհուպ մինչև Հայաստանի Հանրապետության բուն գոյությունը»,- մասնավորապես նշված էր քաղհասարակության տարածած հայտարարության մեջ: Հայտարարության տակ դրված է 22 ստորագրություն՝ կազմակերպություններ և անձինք։ Թեմայի շուրջ 168.am-ը զրուցել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ՝ նրան նախ հարցնելով, թե ինչու չի միացել այս հայտարարությանը: «Ես ենթադրում եմ, որ քաղհասարակությունը հետևյալ թեզերով հայտարարությամբ պետք է հանդես գար, և այդ դեպքում ես հաճույքով կմիանայի այդ հայտարարությանը: Սիրելի հայրենակիցներ, – Տեղի է ունեցել մեծ ողբերգություն: Մենք կորցրել ենք մեր հայրենիքը՝ կորցրել ենք Արցախը, և այդ կորուստն անդառնալի է: Մենք գործ ունենք կամ ապիկար կառավարման, կամ մեծ դավադրության հետ։ Այդ ամենի պատասխանատուն՝ գործող իշխանությունները, պետք է հեռանան ու կանգնեն դատարանի առջև: Ո՞վ է թույլ տվել նրանց գաղտագողի, առանց հանրության հետ քննարկելու՝ այսպիսի ստորացուցիչ փաստաթուղթ ստորագրել: Հրաժարականից հետո նոր եկած իշխանությունները պետք է փորձեն հնարավորինս շտկել իրավիճակը՝ ներկայացնելով հստակ, անցումային ծրագիր և արտահերթ ընտրությունների հստակ ժամկետ։ – Կոչ ենք անում նաև մեր հայրենակիցներին, որ այս ծանր օրերին հնարավորինս պահեն սթափությունը և բռնություններ չիրականացնեն: Եվ մենք դատապարտում ենք ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ կատարված բռնությունները, ինչպես նաև Բաց հասարակությունների հիմնադրամի գրասենյակի և «Ազատություն» ռադիոկայանի դեմ կատարված հարձակումները: – Միաժամանակ կոչ ենք անում իշխանություններին, հատկապես իրավապահ մարմիններին՝ զերծ մնալ ընդդիմադիրների նկատմամբ շինծու քրեական գործերի հարուցումներից, կալանավորումներից և բռնություններից՝ խաղաղ ցուցարարների նկատմամբ»: Ավետիք Իշխանյանի խոսքով՝ այս համատեքստը միանգամայն համահունչ կլիներ քաղհասարակության հայտարարությանը: «Բայց երբ մենք նայում ենք քաղհասարակության՝ հրապարակված հայտարարությանը, այնտեղ կարդում ենք, որ ցավ ու ցասում կա, բայց որոնք են դրանք, պարզ չի ասված: Գրված է՝ «բոլորիս պատած վիշտը»: Ո՞րն է վիշտը, զոհե՞րն են միայն, թե՞ նաև ամեն ինչի կորուստը: Թե՞ իրենց սիրելի իշխանության վարկանիշի անկումը: Ես գնահատականը չեմ հասկանում»,- նկատեց իրավապաշտպանը: «Ինչ վերաբերում է սահմանադրական ճանապարհով փոփոխություններին, այո, հրաժարականը պետք է լինի սահմանադրական ճանապարհով, բայց ինչո՞ւ 2018թ. նույն պահանջը չդրվեց: Թե՞ նախկիններին կարելի էր թույլ չտալ սահմանադրական ճանապարհով հեռացնել իշխանությունից, բայց նորերին՝ միայն սահմանադրական ճանապարհով է պետք հեռացնել: Ի վերջո, այդ նույն Սահմանադրությունն էր գործում և այն ժամանակ, և հիմա։ Եվ վերջապես Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ավելի քան մեկ տարի հակասահմանադրական, բռնի մեթոդներով ոչնչացնում էր Սահմանադրական դատարանը։ Իսկ նույն այս քաղհասարակության ներկայացուցիչները լավագույն դեպքում լռում էին, իսկ շատերը ողջունում Սահմանադրության բռնաբարումը։ Եթե ամփոփենք, հայտարարությունը ստորագրած քաղհասարակության ներկայացուցիչները, չնայած հայտարարում են, որ իրենք ապաքաղաքական են և չեն սատարում որևէ քաղաքական ուժի, իրականում, հայտարարության ողջ տեքստով պաշտպանում են գործող իշխանությանն ու դրանով իսկ ողջունում Արցախի, հետագայում ՝ Սյունիքի կորուստը»,- նշեց իրավապաշտպանը: Ավետիք Իշխանյանին խնդրեցինք նաև մեկնաբանել Հանրապետության հրապարակի մեծ էկրանով հեռարձակված տեսանյութը, որի ընթացքում ատելության խոսք և բռնության կոչեր էին հնչում Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսների հասցեին: «Վերջապես կատարվեց Նիկոլ Փաշինյանի երազանքը, որի մասին խոսում էին 2008թ. Հայաստանը վերածվեց ավազակապետության: Նիկոլ Փաշինյանը չկարողացավ ստեղծել բռնապետություն՝ հենված ուժային կառույցների և դատարանների վրա։ Այս կառույցները, հատկապես կապիտուլյացիայից հետո, վարչապետի համար վստահելի չեն։ Այդ են վկայում նախկին ոստիկանապետի, նախկին ԱԱԾ պետի խոսքերը։ Այլևս չվստահելով ուժայիններին՝ ավազակախմբեր է ստեղծել և երկիրը վերածում է ավազակապետության։ …Ի դեպ, կարծեմ այս երևույթը նույնպես քննադատության չի արժանացել քաղհասարակության կողմից»,- ասաց Ավետիք Իշխանյանը:


Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են. Ճանապարհային դեպարտամենտ

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են. Ճանապարհային...

11:25

Զառա Արամյանը մահացել է

Զառա Արամյանը մահացել է

18:58

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

17:47

Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան

Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից տեղափոխել են ԱԱԾ...

17:26

Մուրադ Հասրաթյանը ստանձնել էր հայկական ժառանգության պահապանի դերը. խոնարհում ու աղոթք նրա հիշատակին. Միքայել Մինասյան

Մուրադ Հասրաթյանը ստանձնել էր հայկական ժառանգության պահապանի դերը. խոնարհում ու աղոթք նրա...

17:03

Իրան-ԱՄՆ պատերազմի վտանգը հետաձգվում է. Վարդան Ոսկանյան

Իրան-ԱՄՆ պատերազմի վտանգը հետաձգվում է. Վարդան...

15:32

Երևանում Իրանի դեսպանատան դիմացից բերման է ենթարկվել 7 անձ

Երևանում Իրանի դեսպանատան դիմացից բերման է ենթարկվել 7...

15:21

Քաղբանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն բանտերից․ Բաբայան

Քաղբանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն բանտերից․...

15:03

Պարեկները ձերբակալել են կաշառք առաջարկած ոչ սթափ տղամարդուն (Տեսանյութ)

Պարեկները ձերբակալել են կաշառք առաջարկած ոչ սթափ տղամարդուն...

14:45

Բախվել են Արթիկ-Երևան երթուղու «Գազել»-ը ու «ԳԱԶ 69»-ը․ 8 վիրավոր կա

Բախվել են Արթիկ-Երևան երթուղու «Գազել»-ը ու «ԳԱԶ 69»-ը․ 8 վիրավոր...

14:18

Հայաստանի դիվանագիտությունը չի կարողանում հասանելի դարձնել գերիների հարցը. Սիրանուշ Սահակյան

Հայաստանի դիվանագիտությունը չի կարողանում հասանելի դարձնել գերիների հարցը. Սիրանուշ...

13:46

Բաքվում պահվող հայ գերիներին չի թույլատրվում Աստվածաշունչ փոխանցել, կրոնական դաջվածքներն անգամ այրել են

Բաքվում պահվող հայ գերիներին չի թույլատրվում Աստվածաշունչ փոխանցել, կրոնական դաջվածքներն անգամ...

13:37

Ժողովո՛ւրդ ջան, Նարեկի կյանքին վտանգ է սպառնում․ Լիդյա Մանթաշյան

Ժողովո՛ւրդ ջան, Նարեկի կյանքին վտանգ է սպառնում․ Լիդյա...

13:24

Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ ենթակա ծառայություններում

Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ ենթակա...

13:03

Հայր Ռուբենի նշանակումը պարզ վարչական որոշում չէր, այլ՝ վստահության ցուցիչ

Հայր Ռուբենի նշանակումը պարզ վարչական որոշում չէր, այլ՝ վստահության...

12:45

ՀՀԿ-ն պայքարելու է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար. հայտարարություն

ՀՀԿ-ն պայքարելու է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար....

12:22

Ժաննա Անդրեասյանին շնորհվել է Մատենադարանի երախտագիտության մեդալ

Ժաննա Անդրեասյանին շնորհվել է Մատենադարանի երախտագիտության...

11:42

Պետությանն արգելվում է միջամտել եկեղեցու ներքին գործերին, բայց այս ամենն այն դեպքում, եթե որոշում ենք առաջնորդվել իրավունքով, այլ ոչ թե, օրինակ, խելագարության կանխավարկածով

Պետությանն արգելվում է միջամտել եկեղեցու ներքին գործերին, բայց այս ամենն այն դեպքում, եթե որոշում...

11:25

Հրդեհ՝ Աբովյան քաղաքի նոր կառուցվող էլիտար շենքում. տարհանել են 15 քաղաքացու

Հրդեհ՝ Աբովյան քաղաքի նոր կառուցվող էլիտար շենքում. տարհանել են 15...

11:14

Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ. Նիկոլ...

11:14

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55