Արցախցիները այսօր` նոյեմբերի 14-ին, առավոտից Երեւանի քաղաքապետարանի մոտ են հավաքվել, որպեսզի ավտոբուսներով վերադառնան Արցախ: Նրանց մի մասը լրագրողների հետ զրույցում պատմեցին, որ նույնիսկ տուն չունեն, որ վերադառնան: Արցախի բնակիչներից մի տարեց կին հուզված ասաց. «Փաշինյանը հողերը տվեց թուրքին, մեռներ Փաշինյանը, դավաճան է Փաշինյանը, որ ինձ գցել է ստեղ, զոհվածի մայր եմ»: Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ մեկնում է Արցախ, բայց չի պատկերացնում` ոնց են ապրելու: «Մարդի արա՞ծ է էսի, որ նայում եք: Մարդկանց բոմժի նման գցել են փողոցները, մենք իրար ուտում ենք: Վիրավորում եմ ստացել, և 18 հազար դրամ թոշակ են տալիս, երկու երեխա ունեմ, ո՞նց պահենք: Երևանում 300-400 հազար դրամ ուտելիքի փող ենք ծախսել, հիմա դատարկ գնում ենք Ղարաբաղ, գնանք ի՞նչ ուտենք, ո՞վ ա օգնելու, տուն էլ չկա, ավիրել են սաղ: Ես դեմ չեմ գնում կառավարությանը, էսի անելու բան չի որ արել են, ժողովրդին էլ գցել են փողոցները: Սաղ թողել են, իրանց տունը փախել են, էսի արա՞ծ է»,-ասաց նա: Արցախի Մարտունու շրջանի Ջիվանի գյուղից մի բնակիչ էլ ասաց, որ իրենց գյուղն այժմ թշնամու հսկողության տակ է, ինքը վերադառնում է դեռ հոկտեմբերի 22-ին զոհված եւ թշնամու տարածքում մնացած հոր դին Կարմիր խաչի օգնությամբ վերադաձնելու եւ հուղարկավորելու համար:
12:34
12:33
12:27
12:16
12:02
11:44
11:28
11:05
10:33
10:17
10:00
09:42
09:14
15:15
13:55
13:04
12:35
12:03
16:02
15:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03