Ֆրանսիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Նիկոլաս Բեյը ԵՄ-ին կոչ է արել դադարեցնել սուբսիդիաներն Անկարային եւ Իսլամաբադին եւ պատժամիջոցներ կիրառել նրանց նկատմամբ, հայտնում է RepublicWorld-ը: Նշվում է, որ Բեյը Թուրքիային եւ Պակիստանին «մտահոգություն առաջացնող երկրներ» է անվանել` Եվրոպայում ահաբեկչությունների աճի ֆոնին: Ներքին գործերի պատասխանատու, եվրահանձնակատար Իլվա Յոհանսոնի հետ զրույցում Բեյն իր անհամաձայնությունն է հայտնել Եվրահանձնաժողովի կողմից ցուցաբերվող աջակցության հետ «մտահոգություն առաջացնող երկրներին»: «Նոյեմբերի 11-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստին Եվրախորհրդարանի` «Ինքնություն եւ ժողովրդավարություն» խմբից ֆրանսիացի պատգամավոր Նիկոլաս Բեյը կտրականապես դեմ է արտահայտվել եվրոպական օգնության ցուցաբերմանը Պակիստանին եւ Թուրքիային` հաշվի առնելով սպառնալիքները երկու երկրների կողմից: Եվրախորհրդարանի պատգամավորի մեկնաբանություններն արվել են «ահաբեկչության դեմ պայքարի, խոսքի եւ կրթության ազատության» թեմայով բանավեճի համատեքստում: Եվրոպան տարբեր ահաբեկչությունների թիրախ դարձավ Վիեննայում, Մադրիդում, Լոնդոնում, Փարիզում, Նիսում, Միլանում, Բեռլինում, Ամստերդամում, Թուլուզում, Ստոկհոլմում եւ Սանկտ Պետերբուրգում: Բեյը նշել է, որ մադրիդյան ահաբեկչությունների արդյունքում շատ մարդիկ սպանվեցին իսլամիստական ահաբեկչության կողից, իսկ Եվրոպան կորցնում է իր ինքնակայությունը: «Նրանք հարձակվում են մեզ վրա նրա համար, թե ով ենք մենք, այլ ոչ թե` մեր արածի համար: Մենք չենք կարող կռվել այս ճակատամարտում, եթե հրաժարվենք թշնամու անունը նշելուց»,- ասել է նա: Թուրքիան եւ Պակիստանը մտահոգություն առաջացնող երկրներ անվանելով` Բեյն ասել է. «Էրդողանը նույնպես առաջ է գնում, քանի որ Եվրամիությունը չի համարձակվում գործել, այն պատերազմում է Հայաստանի հետ, իսկ Լիբիայում, ջիհադիստներ տեղակայելով, սպառնում է մեր մայրցամաքին միգրացիոն պայթեցնող գործողություններով, նա Սոֆիայի տաճարը մզկիթի է վերածում»: Ապա Բեյը քննադատել է հանձնաժողովը` իսլամիստական կազմակերպությունների ֆինանսավորման համար` հայտարարելով, որ «Մահմեդական եղբայրներ»-ին 5.6 միլիոն եվրո է տրամադրվել: «Վերջին 5 տարվա ընթացքում Եվրամիությունն ընդհանուր 36.5 միլիոն եվրո է վճարել իսլամիստական կազմակերպություններին կամ նախագծերին, որոնց նրանք մասնակցել են»,- ասել է նա:
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44