Արդեն 3 օր է՝ մեր ջոկատով վերադարձել ենք առաջնագծից, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը՝ ավելացնելով, որ միակ դրական բանն այն է, որ ջոկատից մարդկային կորուստներ չունեցան: Այս օրերի ընթացքում տղաներից 4-ը վիրավորվել են:
«Շուրջ 15 օր առաջնագծում անցկացնելով՝ շատ դրական ու բացասական երևույթներ, տարբեր անձանց գործողություններ տեսանք նաև, բայց խոսելու սիրտ ու ցանկություն չկա, ընդհանրապես չկա: 3 օրից ավելի է՝ մտածում եմ, որ ավելի լավ էր ողջ չմնայի, չվերադառնայի ու այս ամենը չտեսնեի, բայց թշնամու մի արկ, մի գնդակ անգամ ինձ բաժին չհասավ: Ինչ երազանքով, նպատակով գնացել էինք, վերադարձանք դրան չհասած: Այս պահին ունենք այն, ինչ ունենք: Ասում եմ այս պահին, որովհետև ես ու մեր ջոկատի տղաները ոչ թե վերջակետ, այլ բազմակետ ենք դրել ու վերադարձել: Կա այսօր ու վաղը, կա կիսատ թողած գործ, որը, անկասկած, շարունակելու ենք անկախ բոլոր հանգամանքներից: Վստահ եմ, որ այս միտքը, այս որոշումն ունեն տասնյակ հարյուրավոր, հազարավոր մարդիկ», - գրել է նա:
Մարզպետն ասում է, որ պետք է յուրաքանչյուրս մեր մեջ ուժ գտնենք: Համոզված է՝ մեր միասնականությամբ, խելքով, ամուր կամքով դուրս ենք գալու այս ծանրագույն իրավիճակից ու լույս ենք բացելու հայոց աշխարհի վրա.
«Իսկ հիմա, իրոք, խոսելու սիրտ չկա»:
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55