Հետևում եմ ընդդիմադիրների հանրահավաքներին, հատկապես կարևոր է երկրում ապահովվել մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքները, և ինձ համար նշանակություն չունի ի՞նչ կուսակցություն է և ի՞նչ պահանջ է ներկայացնում. «Արմնյուզ» հեռուստաընկերության հաղորդման ժամանակ ասել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե քաղաքական կուսակցությունները պնդում են, որ ռազմական դրությունը պետք է վերացնել, քանի որ սահմանափակում է խաղաղ հավաքների ազատությունը և արդյո՞ք կա հնարավորություն արագորեն չեղարկելու ռազմական դրությունը, փոխանցում է Tert.am-ը: https://www.tert.am/ «Ես՝ որպես ՄԻՊ, ունեմ համահավասար վերաբերմունք բոլորի նկատմամբ, ես իրավունք չունեմ կանխակալ մոտեցմամբ զբաղվել: Ինձ չի հետաքրքրում կոնկրետ քաղաքական առումով ի՞նչ հարցեր են դրված, գործադիր իշխանությունը պետական մարմինները ի՞նչ քաղաքական նպատակներ ունեն, եթե ես այդպես շարժվեի այս կառույցը կործանված կլիներ: Երբ մեկ տասնյակից ավել ձերբակալություններ եղան գիշերը, այցելեցի ԱԱԾ և պետք է նշեմ, որ բարձր մակարդակի համագործակցություն ապահովվեց ԱԱԾ քննչական դեպարտամենտը՝ հնարավորություն տալով առանձնազրույց ունենալ՝ ընդհատելով հարցաքննությունը, որը բացառիկ երևույթ է: Բայց դրա հետ մեկտեղ, 2018 թվականին ես ո՞ւմ էի գիշերներն այցելում, իմ աշխատակազմը գիշեր–ցերեկ չէր քնում, նույնը՝ Սասնա Ծռերի ժամանակ»,– ասաց նա: Արման Թաթոյանը նշեց, որ հաճախ շահարկվում է, որ նախկինում չի արձագանքել շատ խնդիրների, ընդգծելով, որ եթե շատ խնդիրների հրապարակային չի արձագանքել, դա չի նշանակում, որ ոչինչ չի արվել. «Հաճախ աշխատել ենք ամենաբարդագույն պայմաններում, պետական մարմինների հետ հարաբերությունների իսպառ բացակայության պայմաններում: Հիմա գիտե՞ք ինչքան սպառնալիք եմ ստանում և երբեք չեմ արձագանքում, որովհետև դա իմ էությունը չէ զոհի կերպարով ներկայանալը»: Հարցին, թե ընդդիմադիր գործիչների ձերբակալությունները տեղավորվո՞ւմ են իրավական դաշտում և արդյո՞ք բխում են ռազմական դրության իրավական ռեժիմից, Արման Թաթոյանը նշեց, որ չի ցանկանում քաղաքական երանգ ունեցող գնահատականներ տալ, բայց այցելել է այդ գործիչներին, և շարունակելու են նույն սկզբունքով աշխատել. «Թեև նրանք ազատ են արձակվել, բայց ամփոփել ենք, այն դատավարական խախտումները, որոնք առկա են ներկայացրել եմ իրավապահ մարմինների ծառայողներին, և այդ ամենը պաշտոնական գրությունով ամփոփել և ուղարկել եմ Գլխավոր դատախազություն»: Դիտարկմանը, թե Բարձրագույն դատական խորհրդի նախագահը տնօրենը ուշագրավ հայտարարություն արեց, որ վտանգված է դատական իշխանության անկախությունը, Արման Թաթոյանը պատասխանեց, որ դատական իշխանությունը մեր երկրում անկախ է և ցանկացած անուղղակի ճնշում անթույլատրելի է: Ըստ նրա՝ դատական համակարգում կան խնդիրներ, որոնք անկախությունից ի վեր անուշադրության հետևանք են, քանի որ պատշաճ միջոցներ չեն ձեռնարկվել այն խնդիրները լուծելու համար և կան առանձին դատավորներ, որոնք իրենց վարքագծով նպաստում են դատական համակարգի հեղինակազրկմանը: «Հետևելու եմ դատարանների հետ կապված պրոցեսին, այդ թվում անձնական հնարավոր սպառնալիքներին, բացառապես ՄԻՊ-ի իրավասության սահմանում, որ արձանագրում անենք: Կա ԲԴԽ ղեկավարի հայտարարություն և դա մեզ համար ազդակ էր, ըստ իրավասությունների կոնկրետ ուղղություններով և հետևում ենք պրոցեսին»,- նկատեց նա:
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02