Ոչ ոք չի ժխտում, որ կառավարող ուժն է կրում տեղի ունեցածի պատասխանատվությունը, դրանից հնարավոր չէ խուսափել, ես ընդունում եմ դա ու հետևություններ էլ կլինեն: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը:
Նրա խոսքով՝ հենց այդ պատասխանատվությունն է վարչապետին մղել ստորագրելու այդ եռակողմ հայտարարությունը, որով 25-30 հազար զինվորականների կյանք է փրկվել, և որ այդ հայտարարությամբ է փրկվել նաև Ստեփանակերտը, հետևաբար՝ Արցախը:
Նա նշեց, թե չի ընդունում, որ տեղի ունեցածը դիտարկվում է իբրև 2.5 տարվա կառավարման հետևանք և պարզունականացվում է Արցախի խնդիրը: Նա ընդգծեց, թե սա նույնիսկ 25 տարվա քաղաքականության հետևանք չէ, այլ կապված է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական հարցերի հետ։
«Ընդունում եմ, որ հանրային հուզումներ են արթնացել: Բայց եթե անգամ ելքը քաղաքական փոփոխություններն են, ապա պետք է կայունություն լինի, պետք է որոշակի ժամանակ անցնի, դուք չեք կարողանալու գնալ գյուղեր, որտեղ սև ժապավեններ են փակցված և քարոզարշավ անել, մարդիկ վշտի մեջ են»,- ասաց նա:
Ընդդիմության դիտարկմանը, թե իրենք նոր ընտրությունների մասին չեն խոսում, այլ հրաժարականի, Նազարյանն՝ ասաց շատ լավ, և շարունակեց ելույթը՝ անդրադառնալով հայտարարության ստորագրման օրը կառավարություն մտած մարդկանց: Նրա խոսքով՝ անվտանգության աշխատողներն ասել են, թե այդ մարդկանց շարքում է եղել նաև ԲՀԿ-ական պատգամավորներից մեկը՝ Դավիթ Մանուկյանը։
Այս հայտարարություն առաջացրեց ԲՀԿ-ական պատգամավորների դժգոհությունը, լսվում էր նրանց ձայները, թե դա սուտ է և եթե նման բան լիներ, վաղուց հրապարակած կլինեին ապացույցներ:
Պատգամավորների դիտարկմանը, թե Լենա Նազարյանն այնտե՞ղ եղել, որ նման հայտարարություն է անում, նա ասաց, որ այնտեղ չի եղել: Պատգամավորները շարունակում էին տեղերից իրենց դժգոհությունն արտահայտել, իսկ Նազարյանն իր խոսքն ամփոփեց, թե կառավարությունը ջարդուփշուր անելու պայմաններում հնարավոր չէ պահանջել վարչապետի հրաժարական:
Նաիրա Զոհրաբյանն էլ տեղից հակադարձեց, թե բոլոր ԲՀԿ-ական պատգամավորների աշխատասենյակները ջարդուփշուր արված են և չի կարելի նման ձև արտահայտվել:
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55