Գործարար Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Մենք հիմա ավելի թույլ ենք, քան Կարսի հանձնման ժամանակ: Թվում է, թե էն ժամանակ նոր էինք մազապուրծ եղել Ցեղասպանությունից, իսկ հիմա ուժեղ, փորձված բանակ ունենք, 30 տարվա անկախություն ունենք... բայց հիմա ավելի թույլ ենք:
Ինչո՞ւ: Որովհետև ուղիղ 100 տարի առաջ թշնամուն հանձեցինք մեկ այլ անառիկ ամրոց, Կարսը: Էն ժամանակ պաշտպանության հրամանատար գնդապետ Մազմանյանն ինքնասպան եղավ:
Կարսը հանձնվեց, ինչպես, որ Շուշին հանձնեցին: Բայց էն ժամանակ մենք ավելի ուժեղ էինք, քանի որ մեր ինտիլիգենցան կարողացել էր այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ քաղաքի ինքնապաշտպանությունը չկարողանալով կազմակերպել Մազմանկանն ինքնասպան եղավ: Չարդարացավ, հիմնավորումներ չբերեց, չասեց կյանքեր փրկելու համար եմ հանձնել... ուղղակի ինքնասպան եղավ:
Իսկ հիմա Շուշին հանձնողն արդարանում է, փորձում է հիմնավորել իր արածները, ելույթ է ունենում մարդկանց առաջ, ասում է գորշ քաղաք էր, մեկա ոչ ոք չէր գնում ապրելու, ներդրում անելու...: Իսկ ամենաահավորն այն է, որ իր կողքին դեռ մարդիկ կան: Պատկերացնու՞մ եք: Ես չեմ կարողանում ընկալել դա:
Գաղափարապես մենք հիմա ավելի թույլ ենք, քան այն ժամանակ, 100 տարի առաջ, երբ Ցեղասպանությունը դեռ չէր ավարտվել: Մենք էսպես պետականությունն էլ շատ արագ կկորցնենք:
Ինչու՞ էս օրին հասանք: Պատճառները տարբեր են: Հիմնական մեղքը մերն է, ազգային թևի պասիվոթյունն է, ինչի արդյունքում ակտիվ զանգվածը դաստիարակվել է արտաքին տարբեր կառույցների ազդեցությամբ` կախված իրենց խնդիրներից, ոչ թե մեր:
Մենք Շուշին հանձնեցինք 10-20 տարի առաջ, երբ հայկական քաղաքական դաշտում կարողացան առաջանալ քաղաքական գործիչներ, որոնց մտքով անցնում է հիմնավորել, թե ինչու է նորմալ Շուշին հանձնելը: Պլյուս էդքանից հետո իր կողքին մարդիկ են մնում:
Եթե էս գաղափարախոսությունը մնաց գերակա, մենք կշարունակենք հանձնել էն ինչ դեռ մնացելա, վաղը կհիմնավորեն Կապան-Գորիս ճանապարը Ադրբեջանին տալը (ամսի 9-ին ստորագրած համաձայնագրով ճանապարհի մի հատված անցնում է Ադրբեջանին), հետո կհիմնավորեն Մեղրիի հանձնումը (կասեն հեռու էր, տարին քանի՞ անգամ էիք գնում Մեղրի, որ ուզում եք պահեք Հայաստանի կազմում), և այլն: Ինչ ռևանշի մասին է խոսքը:
Հ. Գ. Կարսը հանձնելուց հետո մոտ 10 000 խաղաղ բնակչությանը թուրքերը կոտորեցին»:
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
14:55
14:36
14:18
14:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03