«Երբ որ իմ հրապարակումը եղել է, ինձ զանգել են խմբակցության պատգամավորները, խոսել ենք, պատճառները ասել եմ, իրենց համար ինչ-որ չափով ընկալելի է եղել»,- ԱԺ-ում հայտնեց Վարդան Աթաբեկյանը՝ պատասխանելով «Իմ քայլ»-ից դուրս գալու վերաբերյալ իշխանական խմբակցությունում կատարվող խմորումների վերաբերյալ հարցին և բացառեց այն պնդումները, թե ընդդիմությունից են իրեն հորդորել գնալ նման քայլի: Խմբակցությունից դուրս գալու մասին Վարդան Աթաբեկյանի գրառումից հետո հայտնի էր դարձել, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հակոբ Սիմիդյանը և Հայկ Սարգսյանը գնացել էին նրա առանձնատուն: Լրագրողների հետ զրույցում Աթաբեկյանը նշեց, որ մինչև հիմա նրանց գնալու նպատակն ինքը չգիտի, ենթադրում է, որ հենց այդ լուրը ճշտելու համար են եկել:
«Ով ինձ ճանաչում է, լավ գիտի, որ իմ տան վրա այդպես գալը բացարձակապես անընդունելի է»,- հայտարարեց Վարդան Աթաբեկյանը և գործընկերներին կոչ արեց ծածկադմփոցից դուրս գան և հստակ պատասխանեն, թե ինչու են եկել իր տուն: Պատգամավորը հայտնեց, որ իր գործընկերները դեռ իր հետ կապ չեն հաստատել, չնայած արդեն երկու օր է անցել: Նա պնդեց, որ ոչ մեկ չի փորձել իր հետ խոսել, քանի որ գիտեն՝ եթե որոշում է ընդունել, ուրեմն պատճառաբանված է: Աթաբեկյանը հայտնեց, որ այդ օրը դիմել է իրավապահներին, քանի որ չի իմացել, թե իր տան վրա ով է եկել և ինչ է կատարվում, երբ 5 մեքենայով գիշերը գալիս են ու թակում դուռը: Նրա խոսքով, իրավապահները հասել են տան մոտ և իր եղբորն ասել են, որ դուռն արագ բացի, որից հետո նոր տեսել են, որ դարպասի դիմաց իրեն ծանոթ մարդիկ են: Անդադառնալով Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցին՝ Աթաբեկյանը հայտնեց, որ վարչապետը լավ գիտի երբ իր հրաժարականը տա: Ըստ պատգամավորի, հիմա սուգ է և ընտրությունների ժամանակը չէ, իսկ ժողովրդի պահանջը պետք է հասնի իր գագաթնակետին: «Այդ գագաթնակետին, որ հասնի, ես վստահ եմ, որ ոչ մեկը դրան չի դիմադրի»,- հայտարարեց Վարդան Աթաբեկյանը: Պատասխանելով այն մեղադրանքներին, թե Նիկոլ Փաշինյանի միջոցով պատգամավոր է դարձել, ինչո՞ւ չի դրել մանդատը՝ Աթաբեկյանը նկատեց, որ 2015 թվականից այդ կուսակցության հետ պայքարել է, որի շնորհիվ ցուցակում տեղ է ունեցել: Պատգամավորի խոսքով, ինքը ժողովրդի առաջ պատասխանատվություն ունի և ոչ մեկը չի կարող ասել, որ ինչ -որ մի մարդու շնորհիվ է ընտրվել: «Նման բան կարող են ասել այն մարդուն, ով «Քաղաքացիական պայմանագրի» հետ կապ չի ունեցել և նրան ընդգրկել են ցուցակում»,- հայտարարեց Վարդան Աթաբեկյանը:
Աղբյուր` Panorama.am
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
14:35 08.11.25
10:44 08.11.25
14:03 08.11.25
13:09 08.11.25
13:34 08.11.25
11:22 08.11.25
10:02 08.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01