ԿԳՄՍ նախարարության դիմացից այսօր ոստիկանների կողմից բերման ենթարկված «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը քիչ առաջ դուրս եկավ ոստիկանեւթյան կենտրոնականի բաժնից եւ պատասխանել լրագրողների հարցերին: «Գիտեք, որ ԿԳՄՍ նախարարին իմ քանի հարց ունեի. Առաջին հերթին, թե արդյոք ինքը կիսում է դավաճան Նիկոլ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիայի փաստաթուղթը, որի հետեւանքով մեր երկիրը ծանր խնդրի առջեւ է կանգնել: Ես չհասցրեցի այդ հարցն ուղղեմ նախարարին, ինձ բերման ենթարկեցին: Հաջորդ կարեւոր հարցը, որ ես ուզում էին պատասխանմ ստանալ նախարարից հետեւյալն է. մենք Շուշիում թողել ենք հսկայական ժառանգություն, որովհետեւ Շուշին մեր մշակութային քաղաքներից մեկն է, որտեղ բազմաթիվ թագարաններ կային: Այդ օրերին, երբ բանակը դիմակայում էր թշնամուն, Արայիկ Հարությունյանը ոչնչով չզբաղվեց, նույնիսկ Արցախի նախագահի կոչից հետո, որ թշնամին 5 կմ հեռավորության վրա էր, եւ այդ հսկայական ժառանգությունը քաղաքի հետ միասին գերեվարվեց, մնաց թուրքերին: Այս ամենի համար այս դավաճանական թիմը պատասխան է տալու»,-ասաց Վարագյանը՝ հավելելով, որ սա նաեւ նրա հետեւանքն է, որ Արայիկ Հարությունյանի նմանները ՌԴ դեսպանտան առջեւ դրոշներ էին վառում: Անդրադառնալով պնդմանը, թե եթե այդ հայտարարությունը չստորագրվեր 25 հազարանոց մեր բանակը կհայտնվեր շրջափակման մեջ, Վարագյանն ասաց. «Եթե մենք հարավում ունեինք 25 հազարանոց բանակ, ապա ինչպե՞ս թուրքերը հայտնվեցին Շուշիում: Այս դավաճանները վաճառել են մեր հայրենիքը եւ ի վերջո, պատասխան են տալու: Իրենք իրենց գերդաստաններով այդ դավաճանական պիտակին արժանացել են: Արայիկ Հարությունյանը ոչ մի տեղ չի փախչելու, այդ հարցերին պատասխանելու է եւ արժանանալու են ժողովրդի պատժին»: Վարագյանը տեղեկացրեց, որ դեռ առավոտյան էին ոստիկաններն իրեն զանգել ու հրավիրել զրուցելու, ինչին ինքը պատասխանել է, որ զրուցելու ոչ մի բան չկա: նա նաեւ նշեց, որ իր հետ բերման ենթարկված երկու հոգին դեռ ոստիկանությունում են:
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55