Շրջակա միջավայրի նախարարի արդեն նախկին խոսնակ Դավիթ Գրիգորյանը պետական կառավարման համակարգում աշխատող իր ազնիվ, բանիմաց ընկերներ ու գործընկերներին կոչ է անում չվախենալ ազատորան կարծիք արտահայտելուց։ «Պետական կառավարման համակարգում աշխատող իմ ազնիվ, բանիմաց ընկերներ ու գործընկերներ, չվախենա՛ք ազատորեն արտահայտել ձեր կարծիքը։ Ինչպես ես, (համակարգից դուրս), այնպես էլ դուք, ազատ եք ունենալ անձնական կարծիք։ Միջանցքներում ու աշխատասենյակներում մեր պետությանը պատուհասած խնդիրները քննարկելիս ցածրաձայն մի խոսեք, վախվորած աջ ու ձախ մի նայեք, թե խոսք տանող բերողները կլսեն ձեզ ու աշխատանքից կզրկվեք։ Ավելի վեհ աշխատանք չկա, քան պետություն պահպանելը, պետականություն պահպանելը։ Հայրենիք սիրելուց ավելի կարևոր բան չկա։ Ժողովրդավար երկրում ենք, չէ՞, ի վերջո ապրում, խոսքն էլ ազատ է։ Չվախենա՛ք, ականջ չդնեք ձեզ սպառնացող փոքրոգիներին։ Դուք հայ եք, ձեզ վախեցնելը սրիկայություն է, իսկ վախացնողները՝ թուլամորթ սրիկաներ։ Բոլորիս առջև հիմա Հայրենիքը, Ազգային բանակը վերակառուցելու խնդիրն է դրված, համակարգում լինեք, թե դրանից դուրս՝ չկոտրվե՛ք։ Ամուր պիտի լինենք, որ մեր բալիկներին արժանի երկիր թողնենք», - ֆեյսբուքում գրել է Դավիթ Գրիգորյանը։ Նշենք, որ Դավիթ Գրիգորյանը Շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղարի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնից ազատման դիմում է գրել։
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02