Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, նա անելիք չունի Հայաստանում, Արցախում: Ինքը չունի հայրենիքի զգացողություն: Նա պետք է հեռանա անցնցում, որովհետև մենք մեր երկրում իրավունք չունենք արյուն թափել, այն էլ՝ դավաճանի համար: Այս մասին Ազատության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ընթացքում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա նշեց՝ օրերս ԱԺ նիստում իշխանական խմբակցության հետ քննարկում իրականացնել չստացվեց: ««Իմ քայլը»-ի պատգամավորներից մեկին Արցախից, Շուշիից ավելի շատ հետաքրքրեց ԱԺ կոտրված բռնակը: «Իմ քայլը»-ի պատգամավորները պաշտպանեցին դավաճանությունը՝ դրանով իրենց բոլորի կյանքի ստորագրությունը դնելով դավաճանական ակտի տակ»,-հայտարարեց պատգամավորը:
Ըստ Զոհրաբյանի՝ իշխանության ներկայացուցիչները տարածում են ՌԴ նախագահի հայտարարությունից մի հատված, թե Նիկոլ Փաշինյանը դավաճան չէ. «Իսկ ինչ եք կարծում, ՌԴ նախագահը պետք է ասեր՝ Նիկոլը դավաճա՞ն է:
ՌԴ նախագահը շատ կարևոր հայտարարություններ արեց: Այո, ՌԴ-ի համար Նիկոլը դավաճան չէ. ավելին ասեմ՝ գուցե Ալիևի համար էլ Նիկոլը Ադրբեջանի ազգային հերոս է, որովհետև այն, ինչ ուզում էր Ալիևը 30 տարի, Նիկոլ Փաշինյանը տարավ և մատաղ արեց: Նիկոլ Փաշինյանը դավաճան է հայ ազգի համար, հայաստանցու և արցախցու համար»,-ասաց նա:
Զոհրաբյանն ընդգծեց՝ ՌԴ նախագահի խոսքով՝ մինչ այս հակամարտությունը Շուշիի փոխանակման հարց չի եղել, այդ հարցը ծագել է այս կոնֆլիկտի ժամանակ. «Իսկ ստախոս Նիկոլը ընդամենը օրեր առաջ ասում էր՝ պատերազմի դադարեցման ցանկացած ելքի դեպքում Շուշին առանց մարտի պետք է հանձնվեր Ադրբեջանին»,-ասաց պատգամավորը՝ նշելով, թե Փաշինյանը ոչ թե կառուցող է, այլ կազմաքանդող, ապա, դիմելով վերջինիս, ասաց. «Նիկոլ, երբ Արցախը ծախեցիր, քո սիրած ՀԴՄ-ն տվեցի՞ր»
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55