«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ԱԺ ճեպազրույցների ժամին վերահաստատեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը շարունակում է մնալ իրենց օրակարգում:
Հարցին՝ այդ օրակարգին հասնելու համար միայն հանրահավաքների ճանապարհն են դիտարկում, թե՞ խորհրդարանական ճանապարհն էլ են դիտարկում, ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանն ասաց. «Ինչպես տեսնում եք՝ բացի հավաքներից մենք օգտագործում ենք նաև խորհրդարանական գործիքակազմը, և, ցավոք սրտի, «իմ քայլը» խմբակցության պատգամավորները ԱԺ խորհդի նիստին չեն մասնակցում և քվորումի բացակայության պատճառով չենք կարողանում այդ օրակարգը բերել խորհրդարան: Իսկ օրակարգն է ռազմական դրության չեղարկում, որն այլևս իրավաչափ չէ և այնուհետև վարչապետի հրաժարականի հարցը»:
Իսայանը տեղեկացրեց, որ այսօր կրկին ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն դիմելու են ԱԺ-ին՝ արտահերթ նիստ նորից նույն օրակարգով քննարկելու համար:
ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ հավելեց՝ իսկ ին՞չ է եղել, որ չշարունակի մնալ այդ հարցը մեր օրակարգում, որևէ իրողություն չի փոխվել, որ չշարունակվի: «12 հազար քմ-ից 9.4-ը հանձնվել է, ընդ որում, ամբողջ այս պատմությունը ցույց է տալիս, որ հնարավոր էր պատերազմը ժամանակին կանգնեցնել, կանգնեցնել մեկ շաբաթ, 15 օր, 20 օր հետո:
Ստացվում է, որ 9000 քմ-ից հանձնած տարածքներից կեսից ավելին հանձնում ենք առանց պատերազմի, խոսքը գնում է Քարվաճառի, Բերձորի, Լաչինի շրջանի և Աղդամի մի հատվածի մասին: Առանց ԼՂԻՄ-ի՝ Հադրութի շրջանի և Մարտունու մի հատվածի, մնացածը մենք հանձնում ենք այդ առանց պատերազմի»,- ասաց նա:
Հարցին էլ՝ ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանն անձամբ չի մասնակցում վարչապետի հրաժարականի պահանջով հանրահավաքներին, Մելքումյանն ասաց. «Մենք որևէ խնդիր չունենք, դուք տեսնում եք, որ հանրահավաքներից 5 րոպե, կես ժամ, մեկ ժամ առաջ մարդկանց հրավիրում են ՀՔԾ, ԱԱԾ: Այսինքն՝ ֆիզիկապես մարդը ներկա լինելու հնարավորություն պետք է ունենան, հենց այդ հնարավորությունը լինի, կմասնակցի»:
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55