Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման հարցով եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանի բնակիչների վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ նախկինի պես դրական է: Այս են վկայում «Սպուտնիկ» ռադիոկայանի պատվերով անցկացված սոցհարցման արդյունքները:
Հարցվածների ճնշող մեծամասնությունը (83,8%) նշել է, որ լավ է վերաբերվում Ռուսաստանին, և միայն 9,4%-ն է հակառակ կարծիքն ունեցել:
Հարցվածների 84,6%-ը Ռուսաստանին համարում է Հայաստանի դաշնակից. սոցհարցման արդյունքների համաձայն՝ երկրորդ տեղում Ֆրանսիան է՝ 39,9%, իսկ երրորդում՝ Իրանը (6,4%): Մինչդեռ Միացյալ Նահանգները՝ որպես դժվար պահի համար վստահելի բարեկամական երկիր է համարել հարցվածների 5,8%-ը:
Ընդհանուր առմամբ, սոցհարցմանը մասնակցել է ավելի քան 500 ՀՀ բնակիչ՝ տարբեր տարիքային, սոցիալական և մասնակգիտական խմբերից:
Հարցվածների 79,6%-ը նշել է, որ կհամաձայներ Ռուսաստանից զենք ստանալ, ընդունել ռազմական կոնտինգետն ու միջազգային հարթակներում Հայաստանին ուղղված աջակցությունը:
Այսպիսով՝ մտավախություններն առ այն, որ ԼՂ շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններից հետո Հայաստանում Ռուսաստանի դիրքերը թուլացել են, չեն հաստատվել:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:
Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր:
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55