Կադրային փոփոխությունները շարունակվում են։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել էր ճանապարհային քարտես և նշել, որ դրա իրագործման համար կառավարության կազմում փոփոխություններ եմ իրականացնում։ Փոփոխությունները վերաբերում են ոչ միայն նախարարներին, այլ նաև փոխնախարարներին ու առանցքային պաշտոններ զբաղեցնող այլ անձանց։ ArmDaily.am-ի տեղեկություններով պաշտոնին հրաժեշտ կտա նաև Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։
Հիշեցնենք, որ երեկ՝ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարեց, որ վարչապետի նախօրեին հրապարակած «ճանապարհային քարտեզի» ութերորդ կետը, որը վերաբերում է Զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատմանն ու բարեփոխումների մեկնարկին, պաշտպանական գերատեսչությունը, որը թերևս ամենամեծ մեղսակցությունն ունի տեղի ունեցածի մեջ, այս կազմով չի կարող ձեռնամուխ լինել այդ աշխատանքին: Բաբաջանյանը նաև նշեց, որ չեն կարող կլանային, կոռուպցիոն, մաֆիոզ կապերով կաշկանդված պետական կարևորագույն պաշտոններ զբաղեցնող մարդիկ զբաղվեն այս կարևորագույն աշխատանքով։ Դրան արձագանքեց Գաբրիել Բալայանը և նրանց միջև վիճաբանություն սկսվեց։ Գաբրիել Բալայանը Լենա Նազարյանին խնդրեց «կարգի հրավիրել» Արման Բաբաջանյանին:
Ինչին ի պատասխան Բաբաջանյանը արձագանքեց. «Չափերդ ճանաչի»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկությամբ դիմել է նախագահին՝ ՊՆ Դավիթ Տոնոյանին պաշտոնից ազատելու համար։ Սպասվում է նաև ԱՆ Արսեն Թորոսյանի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի, ԿԳՄՍՆ Արայիկ Հարությունյանի հրաժարականները։ Արդեն իրենց պաշտոններին հրաժեշտ են տվել ԱԻՆ Ֆելիքս Ցոլակյանը և ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը։
20:53
17:14
16:52
16:15
14:14
13:59
13:45
12:36
12:18
12:03
11:46
11:33
11:13
10:46
10:24
10:04
09:34
09:03
13:35
13:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03