Ռուսաստանի խաղաղապահական առաքելության ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանի ներկայացուցիչների հետ Ղարաբաղի Աղդամ քաղաքի տարածքում, որն այսօր անցել է Բաքվի վերահսկողության տակ:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, հանդիպման ժամանակ ռուս խաղաղպահներն ու Բաքվի ներկայացուցիչները քննարկել են Աղդամի շրջանը Ադրբեջանին փոխանցելու կարգը: Նշվում է, որ այդ ընթացքում քաղաքի մզկիթում 27 տարում առաջին անգամ ազան (մուսուլմանների համար պարտադիր աղոթքի հրավեր – Tert.am) է տեղի ունեցել:
«Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ձեռք բերած պայմանվորվածության համաձայն՝ այսօրվանից Աղդամի շրջանն անցնում է ադրբեջանական կողմին»,- աղբյուրը մեջբերում է ռուսական զորակազմի շտաբի ղեկավար, գեներալ-մայորԱնդրեյ Վոլկովին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
14:55
14:36
14:18
14:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03