ՊՆ հայտարարության մեջ հակասություն կա, եթե իմ ասածը կեղծ է, ապա պետական գաղտնիք չի, իսկ եթե պետական գաղտնիք է, ուրեմն կեղծ չի: Այս մասին «Արմնյուզին» տված հարցազրույցում նշեց Արցախի հերոս, գեներալ-գնդապետ, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետն նախկին գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը:
«Պետք է կողմնորոշվեն: ՊՆ-ի այդ հայտարարություն գրողը շատ երկար պետք է բանակում ծառայի, որ հասկանա, թե գաղտնին ոչ գաղտնիիից ինչով է տարբերվում: Մեկ օրինակ կարող եմ բերել. եթե մեր կառուցվածքն առկա է թուրքերի 887-րդ բրիգադի հետախուզական վաշտի հրամանատարի հեռախոսի մեջ, ապա ո՞րն է դրա գաղտնիությունը: Մեր ժողովրդի՞ց եք պահում գաղտնի: Մնացած մասով հարուցված է քրեական գործ, եթե կա գաղտնիություն, եւ ես բացել եմ ինչ-որ գաղտնի փաստաթղթեր, ապա պատրաստ եմ կրել պատասխանատվություն, որովհետեւ ես գտնում եմ, որ հայրենիքին ինձ համար ավելի թանկ է, քան որեւէ անձի ձերբակալելը կամ չձերբակալելը»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ՊՆ հայտարարության մեջ պնդմանը, որ մեր բանակի կողմից ձեռք բերված «ՍՈՒ 30 ՍՄ»-ները ունեն հրթիռներ, իսկ «ՕՍԱ ԱԿՄ»-ները պատերազմի ժամանակ 62 ԱԹՍ են խոցել, մինչդեռ Մովսես Հակոբյանը պնդում էր, թե դրանք գրեթե անպետք են եղել պատերազմի ժամանակ եւ «ՍՈՒ 30»-երը չեն էլ թռել, վերջինս պատասխանեց. «Ինչպես 44 օր ստել են, այսօր եւս ստում են: Եթե կա, ինչո՞ւ չեն թռել: Եթե այդ 62 ԱԹՍ-ները խոցել են, ոնց են դա հաշվարկել, եւ ոնց է օդը եղել անպաշտպան: Կոնկրետ ովքեր են խփել եւ որտեղ են այդ ԱԹՍ-ները: Հիմա կասեն՝ այդ տարածքները փոխանցել ենք Ադրբեջանին»:
«Օրինակ են բերում «Հերմես-900»-ը խփելը Տավուշի դեպքերի ժամանակ: Ցանկացած մարդ, որը հասկանում է «Հերմեսի» կիրառումից եւ որտեղ, ինչ բարձրության վրա են խոցում, կհասկանա, որ «Հերմեսը» հայտնվել է այդ բարձրության վրա տեխնիկական անսարքության պատճառով: Չեմ ուզում մանրանալ՝ խփվել է, թե ընկել է: Լսեք «Հերմես» արտադրող գործարանի տված հիմնվարումները, թե ոնց է այն կործանվել Տավուշում»,-ասաց գեներալը:
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55