ARM | RUS |

Բաց նամակ Մինսկի խմբի եռանախագահներին

21.11.20 | 21:45

Արցախի Հանրապետությունը իր ձևավորումից հետո ենթարկվեց Ադրբեջանի կողմից ցեղասպանական առաջին ագրեսիայի 1991 թվականին, երկրորդ անգամ` 2016 թվականին, իսկ երրորդ անգամ արդեն 2020 թվականին` Թուրքիայի հետ համատեղ և ահաբեկչական խմբերի ներգրավմամբ: Այս մասին ասվում է Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի բաց նամակում: Նամակն ամբողջությամբ ներկայացնենք ստորեւ.

«Արցախի Հանրապետությունը դե ֆակտո կայացած պետություն է, որի սահմանադրական տարածքների մեջ էին ներգրավված նախկին ԼՂԻՄ տարածքները և 1991-1994 թվականներին Բաքվի կողմից վարված ցեղասպանական պատերազմի արդյունքում վերադարձված այն 7 շրջանները, որոնք Արցախից պոկվել էին 1921 թվականի հունիսի 6-ից հետո, երբ Արցախը բռնակցվեց Խորհրդային Ադրբեջանին: Արցախը իր անկախության մասին հայտարարել է 1991 թվականի սեպտեմբերին՝ ԽՍՀՄ գործող օրենքների համաձայն ճիշտ այնպես, ինչպես արել է Խորհրդային Ադրբեջանը: 1992 թվականի մարտին ԵԱՀԿ-ն ճանաչեց Ադրբեջանի Հանրապետության անկախությունը պայմանով, որ ԵԱՀԿ-ն կորոշի ԼՂԻՄ կարգավիճակը, ինչին իր համաձայնությունը տվեց Ադրբեջանը: Արցախի Հանրապետությունը դարձավ Բաքվի իշխանությունների սանձազերծած ցեղասպանությունից փրկված ադրբեջանահայության պետականություն ունենալու իրավունքի փաստացի իրացում: Սկսած 1988 թվականի փետրվարի սումգայիթյան դեպքերից, շուրջ 30 000 հայ փախստականներ բնակվեցին Արցախի պաշտպանության բանակի հովանու ներքո` Քարվաճառում, Շուշիիում, Ջրականում, Ակնում, Մարտակերտում, Կովսականում, Քաշունիքում, Վարանդայում, Ասկերանում, Ստեփանակերտում և այլ վայրերում: Սակայն, հայ փախստականների բոլոր տիպի իրավունքները շրջանցվեցին ՄԱԿ-ի, նաև Մինսկի խմբի ու նրա եռանախագահների կողմից: Պարզ դարձավ, որ Արցախը տարածք է, որտեղ ապրող մարդկանց կյանքը, նրանց անվտանգությունն ու իրավունքները, նրանց ձևավորած ժողովրդավարական համայնքների պաշտպանության խնդիրները չեն մտնում ոչ ՄԱԿ-ի, ոչ էլ Մինսկի խմբի եռանախագահների իրավասությունների շրջանակ: Ադրբեջանից 1987-1992 թվականներին բռնագաղթած շուրջ 362 000 հայ փախստականներ հաստատվեցին Հայաստանի Հանրապետությունում, և շուրջ 410 000-ը` Ռուսաստանում, Եվրոպայում, ԱՄՆ-ում: Արցախի Հանրապետությունը իր ձևավորումից հետո ենթարկվեց Ադրբեջանի կողմից ցեղասպանական առաջին ագրեսիայի 1991 թվականին, երկրորդ անգամ` 2016 թվականին, իսկ երրորդ անգամ արդեն 2020 թվականին` Թուրքիայի հետ համատեղ և ահաբեկչական խմբերի ներգրավմամբ: Արցախի դեմ գալիք պատերազմում ահաբեկիչների անխուսափելի ներգրավման մասին մենք ահազանգում էինք մեր բոլոր դիմումներում: Թե 1991 թվականին, թե 2016-ին, թե 2020-ին ագրեսիան ձեռնարկել է Ադրբեջանը: 2016 և 2020 թվականներին Ադրբեջանը խախտել է Արցախի տարածքային ամբողջականությունը, վտանգել է Արցախի ինքնիշխանությունը: Ցավով պիտի նշենք, որ Մինսկի խումբը, որը ձևավորվել է Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի առաջին ագրեսիայից հետո, և հենց Մինսկի խմբի եռանախագահությունն է կրում կոնֆլիկտի կարգավորման միջնորդության բացառիկ մանդատը, իր կրավորական կեցվածքով անընդատ շրջանցում է Ադրբեջանի կողմից արցախահայության դեմ տարվող մարդատյաց քաղաքականությունը: Մինսկի խումբը բանակցային գործընթացից դուրս է թողել Ադրբեջանում ազգությամբ հայ քաղաքացիների դեմ 1987-1992 թվականներին կատարված ցեղասպանության հանցանքները և Ադրբեջանական ԽՍՀ-ից շուրջ 800 000 հայ փախստականների իրավունքի վերականգման հարցը: Ի՞նչ ուներ արցախահայությունը պատերազմի օրերին: Աշխարհը աղաղակեց Արցախի հայության դեմ ահաբեկիչների ներգրավումով Ադրբեջանի խթանած ագրեսիայի դեմ: Իսկ ագրեսորը Թուրքիայի անմիջական մասնակցությամբ ու մի շարք պետությունների ռազմական աջակցությամբ շարունակեց հարձակումները, քայքայելով Արցախի փխրուն տնտեսությունը, ավերելով նրա պաշտպանական համակարգը, վերացնելով ու օկուպացնելով նրա բնակավայրերը: Արցախը` ժողովրդավարության այդ «չճանաչված կղզյակը», հայտնվեց Թուրքիայի ու Ադրբեջանի հարվածների տակ: Մինսկի խումբը հանդես եկավ հարթեցնող անբովանդակ հայտարարություններով, որոնք ագրեսոր կողմը ընկալեց իբրև խրախուսանք: Ի՞նչ ունի արցախահայությունը այսօր: Չնայած ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայության, Բաքվի ցեղասպանական նկրտումները շարունակվում և դառնում են ամեն օր իրողություն` ընթացքի մեջ է մշակութային ցեղասպանությունը, հայերը տունդարձի ճանապարհին առևանգվում են և խոշտանգումների ենթարկվում: Հրադադարը հայտարարելու պահին պայման էր, որ կողմերը մնում են այնտեղ, որտեղ այդ պահին կային, սակայն խաղաղապահները մտան միայն ԼՂԻՄ-ի այն տարածքներ, որոնք վերահսկվում էին հայերի կողմից: Մնացած վայրերում խաղաղ հայ բնակչության դեմ ծավալվել է պետական տեռոր: Արցախյան երրորդ պատերազմը կրկին տեղի է ունեցել Արցախի տարածքի վրա, վնասվել և օկուպացվել է Արցախի տարածքներից մի մեծ հատված, այսինքն, Արցախի հայության մի փոքր հատվածն է ստացել վերադառնալու հնարավորություն, մյուս՝ մեծ հատվածը կրկին հարկադրաբար դուրս է մղվում իր տներից, դառնալով փախստական, իսկ ԼՂԻՄ-ի հայաբնակ վայրերը, նաև մայրաքաղաք Ստեփանակերտը, դարձան սահմանամերձ բնակավայրեր, սրանով էլ ցեղասպանության շարունակականությունը ապահովված է, ու դա Մինսկի խմբի եռանախագահների որևէ կանխարգելիչ նախաձեռնության բացակայությամբ: Այն պայմաններում, երբ ցեղասպանը բռնագրավել էր Հադրութն ու Շուշին, ու հայերը այդտեղից փախել էին, թվում է, թե ընթացքի մեջ են դրվում կարգավորման Մադրիդյան սկզբունքները և մեխանիզմը, որ «երկկողմ» պետք է վերադառնան փախստականները: Սակայն, գործնականում խաթարվեց և Մադրիդյանը, գործի դրվեց միակողմանի վերադարձը ու միայն ադրբեջանցի փախստականներն են վերադառնում, որոնք ձևավորվել են Արցախի հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից առաջին ագրեսիայի հետևանքով: Չեն վերադառնում հադրութցիները, որովհետև այսօր Հադրութում կանգնած են ցեղասպանի ռազմական ուժերը, չեն վերադառնում շուշեցիները, քանի որ այսօր Շուշիիում կանգնած են ցեղասպանի ռազմական ուժերը: Չեն վերադառնում Ջրականից, Կովսականից, Քաշունիքից, Վարանդայից ցեղասպանական պատերազմի օրերին փախած հայերը, որովհետև այդ բնակավայրերում կանգնած են ցեղասպանի ռազմական ուժերը խաղաղապահ Բաքվի կողմից գրավված Արցախի տարածքները հայերի վերադարձից զերծ պահելու համար: Ու դեռ ավելին, իրենց տներից հանում են հայերին` Քարվաճառից ու Ակնից, ինչը կրկին Մադրիդյան սկզբունքների կոպիտ աղավաղում է: Սա դասական էթնիկ զտում է: Եթե այսօր Բաքվի թելադրմամբ ադրբեջանցի փախստականները վերադառնում են իրենց մինչև 1994 թվականը ունեցած բնակավայրերը, ինչո՞ւ չեն կարող Քարվաճառում, Ակնում, Շուշիիում, Ջրականում, Կովսականում, Քաշունիքում, Վարանդայում, Հադրութում, Ասկերանում, Ստեփանակերտում, Մարտակերտում և Արցախի այլ վայրերում 1987-1994 թվականներին բնակություն հաստատած հայ փախստականները վերադառնալ իրենց նախկին տները` Բաքու ու Ապշերոնի նախկին այլ հայաբնակ վայրեր, Սումգայիթ, Կիրովաբադ, Նախիջևան, Դաշքեսանի, Թովուզի, Շահումյանի և այլ նախկին հայաբնակ շրջաններ, Գետաշենի ենթաշրջան, ինչո՞ւ նախկին այդ հայաբնակ վայրերում չկան խաղաղապահներ, որոնք կապահովեն հայ փախստականների վերադարձը, չէ՞ որ Մադրիդյան սկզբունքները ենթադրում են բոլոր փախստականների վերադարձ, և ոչ միայն ադրբեջանցիների: 2020 թվականի սեպտեմբերի 26-ին Քարվաճառում ապրում էին Գետաշենի ենթաշրջանի, Շահումյանի, Դաշքեսանի, Թովուզի, Ղազախի և այլ շրջաններից 1988-1992 թթ փախած շուրջ 3 500 հայերը, Շուշիիում ապրում էին Սումգայիթից ու Բաքվից փախած շուրջ 4100 հայերը, ու նրանք Մինսկի խմբի եռանախագահների զգոն ու խաղաղասեր հայացքի տակ այսօր դարձան բազմակի փախստական: Ասում են՝ ըստ Մադրիդյան սկզբունքների Շուշի պետք է վերադառնան 1992-ին հեռացած ադրբեջանցիները, իսկ ինչպե՞ս նրանք այդտեղ հայտնվեցին: Հիշեցնենք, որ 1920 թվականին թրքական կանոնավոր բանակի հովանավորությամբ Շուշիի հայերը սրի ու հրի մատնվեցին՝ շուրջ 20 000 հայեր կոտորվեցին, մանուկ ու ծեր, կին ու տղամարդ, այնտեղ հաստատվեցին Կասպից Արևմուտքի թուրքերը, որոնք հետո Ստալինի կամոք վերանվանեցին ադրբեջանցի, ու այդ օրվանից ադրբեջանցին էր Շուշիի մեջ մեծաթիվը: Հարյուր տարի հետո կրկնվում է պատմությունը` այս անգամ ԵԱՀԿ հովանավորմամբ: Հազարամյա հայկական տարածքների բռնի օտարումը և բնակչության տարագրումը կասկածի տակ է դնում Արցախի Հանրապետության գոյությունը և երբեք չի ընդունվելու բովանդակ հայության կողմից: Այսօր Արցախի հայ բնակչությանը մտցրել են «տարածքներ հանուն խաղաղության» կեղծ տրամաբանության մեջ, որն ընդամենը նոր՝ ավելի մեծ պատերազմի նախաշեմ է: Մինսկի եռանախագահների պահվածքով խախտվում են Մադրիդյան սկզբունքների տրամաբանությունը, ՄԱԿ-ի փախստականների իրավունքների մասին բոլոր որոշումները, շարունակական է պահվում ցեղասպանության հնարավորություևը` հայ փախստականներին ստիպում են կրկին ու կրկին գաղթել: Այս հանգամանքը չի կարող խոր հիասթափություն չառաջացնել:


Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են. Ճանապարհային դեպարտամենտ

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են. Ճանապարհային...

11:25

Զառա Արամյանը մահացել է

Զառա Արամյանը մահացել է

18:58

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

17:47

Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան

Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից տեղափոխել են ԱԱԾ...

17:26

Մուրադ Հասրաթյանը ստանձնել էր հայկական ժառանգության պահապանի դերը. խոնարհում ու աղոթք նրա հիշատակին. Միքայել Մինասյան

Մուրադ Հասրաթյանը ստանձնել էր հայկական ժառանգության պահապանի դերը. խոնարհում ու աղոթք նրա...

17:03

Իրան-ԱՄՆ պատերազմի վտանգը հետաձգվում է. Վարդան Ոսկանյան

Իրան-ԱՄՆ պատերազմի վտանգը հետաձգվում է. Վարդան...

15:32

Երևանում Իրանի դեսպանատան դիմացից բերման է ենթարկվել 7 անձ

Երևանում Իրանի դեսպանատան դիմացից բերման է ենթարկվել 7...

15:21

Քաղբանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն բանտերից․ Բաբայան

Քաղբանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն բանտերից․...

15:03

Պարեկները ձերբակալել են կաշառք առաջարկած ոչ սթափ տղամարդուն (Տեսանյութ)

Պարեկները ձերբակալել են կաշառք առաջարկած ոչ սթափ տղամարդուն...

14:45

Բախվել են Արթիկ-Երևան երթուղու «Գազել»-ը ու «ԳԱԶ 69»-ը․ 8 վիրավոր կա

Բախվել են Արթիկ-Երևան երթուղու «Գազել»-ը ու «ԳԱԶ 69»-ը․ 8 վիրավոր...

14:18

Հայաստանի դիվանագիտությունը չի կարողանում հասանելի դարձնել գերիների հարցը. Սիրանուշ Սահակյան

Հայաստանի դիվանագիտությունը չի կարողանում հասանելի դարձնել գերիների հարցը. Սիրանուշ...

13:46

Բաքվում պահվող հայ գերիներին չի թույլատրվում Աստվածաշունչ փոխանցել, կրոնական դաջվածքներն անգամ այրել են

Բաքվում պահվող հայ գերիներին չի թույլատրվում Աստվածաշունչ փոխանցել, կրոնական դաջվածքներն անգամ...

13:37

Ժողովո՛ւրդ ջան, Նարեկի կյանքին վտանգ է սպառնում․ Լիդյա Մանթաշյան

Ժողովո՛ւրդ ջան, Նարեկի կյանքին վտանգ է սպառնում․ Լիդյա...

13:24

Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ ենթակա ծառայություններում

Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ ենթակա...

13:03

Հայր Ռուբենի նշանակումը պարզ վարչական որոշում չէր, այլ՝ վստահության ցուցիչ

Հայր Ռուբենի նշանակումը պարզ վարչական որոշում չէր, այլ՝ վստահության...

12:45

ՀՀԿ-ն պայքարելու է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար. հայտարարություն

ՀՀԿ-ն պայքարելու է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատության համար....

12:22

Ժաննա Անդրեասյանին շնորհվել է Մատենադարանի երախտագիտության մեդալ

Ժաննա Անդրեասյանին շնորհվել է Մատենադարանի երախտագիտության...

11:42

Պետությանն արգելվում է միջամտել եկեղեցու ներքին գործերին, բայց այս ամենն այն դեպքում, եթե որոշում ենք առաջնորդվել իրավունքով, այլ ոչ թե, օրինակ, խելագարության կանխավարկածով

Պետությանն արգելվում է միջամտել եկեղեցու ներքին գործերին, բայց այս ամենն այն դեպքում, եթե որոշում...

11:25

Հրդեհ՝ Աբովյան քաղաքի նոր կառուցվող էլիտար շենքում. տարհանել են 15 քաղաքացու

Հրդեհ՝ Աբովյան քաղաքի նոր կառուցվող էլիտար շենքում. տարհանել են 15...

11:14

Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ. Նիկոլ...

11:14

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55