Հորդանանի մայրաքաղաք Ամանում Միջին Արեւելքի Եկեղեցիների Խորհրդի համաժողովի (ՄԱԵԽ) ընթացքում հանդիպել են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն, Ն.Ս. Թավատրոս Բ. Ղպտի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքը, եւ Ն.Ս. Աֆրամ Բ. Ասորի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքը:
Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ հանդիպման ժամանակ քույր եկեղեցիների հոգեւոր պետերը քննարկել են Միջին Արեւելքի ներկա կացությունը, միջեկեղեցական եւ ՄԱԵԽ-ի հետ առնչութիւն ունեցող հարցեր, քրիստոնյաների արտագաղթը եւ տարածաշրջանում եկեղեցիների դիմագրաված դժվարությունները։
Հոգեւոր պետերի առանձին հանդիպումից հետո, նրանք միացել են Խորհրդի համաժողովին մասնակցող երեք եկեղեցիներու պատվիրակությունները։ Վեհափառ Հայրապետն ու պատրիարքները մանրամասնորեն տեղյակ են պահվել Ուղղափառ Ոչ-քաղկեդոնական եկեղեցիների ընտանիքին եւ Արեւելյան Ուղղափառ, Կաթոլիկ ու Անգլիկան եկեղեցական ընտանիքների միջեւ տեղի ունեցող պաշտոնական աստվածաբանական երկխոսությունների ընթացքի մասին։ Հոգեւոր պետերը շեշտել են աստվածաբանական երկխոսությունները զարգացնելու կարեւորությունը եւ միջեկեղեցական ժողովների ընթացքին աստվածաբանական հարցերի շուրջ մեր ընտանիքի միակամ կեցվածքն արտահայտելու անհրաժեշտությունը։
Արամ Ա. Կաթողիկոս եւ Աֆրամ Բ. Պատրիարք մանրամասնորեն խոսել են Սիրիայի հայ եւ ասորի համայնքների դիմակալած նեղությունների մասին։ Նրանք շեշտել են, որ մեր համայնքները, ինչպես նաեւ քրիստոնյա մյուս համայնքները, փորձում են հաղթահարել ստեղծված ամեն տեսակի տնտեսական ու սոցիալական դժուարությունները եւ հաստատել, որ այս պայմաններում մեր եկեղեցիները առավելագույն չափով մեր զավակների կողքին են։
Երեք եկեղեցիների ներկայացուցիչների կողմից կազմված հոգեւոր պետերի հանդիպումներին Գործադիր Հանձնախումբը ժողով է գումարելու, որպեսզի պատրաստի հոգեւոր պետերի առաջիկա հանդիպման օրակարգը:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47