Անհետ կորած զինվորների ծնողները Պաշտպանության նախարարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում` պահանջելով աշխատանք տանել, գտնել իրենց երեխաներին: Նրանց հետ հանդիպման եկավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ «Առաջարկում եմ 15-20 հոգի ընտրել ձեզանից, վաղն Ազգային ժողով կգան պաշտպանության, արտակարգ իրավիճակերի նախարարները, մենք կներկայացնենք այն ճանապարհը, որով մենք այս հարցի լուծումն առաջարկելու ենք»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։ Ծնողները զայրացան, որ նոր-նոր պետք է այդ հարցերը քննարկել։ Ծնողներից մեկն ասաց, որ արդեն 50 օր տղան չկա, ինչի՞ են նոր քննարկում: «Իմ տղայի մոտ եղել է հեռախոս։ Դիմել եմ Ռազմական ոստիկանություն, որ հեռախոսով գտնեն։ Հոկտեմբերի 3-ից չկա։ Ռազմական ոստիկանություն դիմելուց հետո ասում են՝ գնա, դիմի ոստիկանության։ Ինչի՞, իմ երեխան շենքից է դուրս եկել, կորել»,- ասաց ծնողներից մեկը։
«45 օր ինչ ես ասում, թուրքը երեխեքին գերի է տարել»,- նշեց մեկ այլ ծնող։ Քաղաքացիները չհամաձայնենվեցին Ա. Քոչարյանի առաջակին, ասացին, որ այսօր ԱԺ-ն պետք է արտակարգ նիստ գումարի, քննարկի իրենց հարցը։ «Բոլոր ծնողներով եկեք, գնանք Ազգային ժողով, մեր ներկայությամբ քննարկում անեն, տեսնեն, հասկանան ժողովրդի վիճակը»,- առաջարկեց ծնողներից մեկը։ «Ազգային ժողովը որոշեց, որ մեր ժողովուրդն այս վիճակի մեջ ընկավ... Թողես միայն պարգևավճարներ ու եսիմ ինչեր քննարկեն»,- նշեց մեկ այլ ծնող։
Հարցին՝ թե ինչո՞ւ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը չի իջնում, Ա. Քոչարյանն ասաց. «Բալայանն ազատվել է աշխատանքից»։
Ծնողներից մեկն ասաց, որ իրենք պահանջել են նաև՝ սրիկա հրամանատարներին պատասխանատվության ենթարկել, որոնց ձեռքով իրենց երեխաները հայտնվել են այս վիճակում։ Նշեցին անուններ՝ Ջաբրայիլի դիվիզայի հրամանատար, գումարտակի հրամանատար և ուրիշներ։ «Ասեք՝ ես ումից պահանջեմ իմ երեխուն, անուն տվեք, ես պահանջեմ»,- ասաց ծնողներից մեկը։
Աղբյուր` Panorama.am
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
14:55
14:36
14:18
14:13
14:03
13:47
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03