ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի արդեն նախկին նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասում է, որ կրթության ոլորտում տասնամյակներով ձևավորված կարծրատիպերը և մոլորությունները միայն խոչընդոտում են զարգացմանը և պետք է փոխարինվեն կոնկրետ լուծումներով: Գրառումը՝ ստորև։
«Սիրելի հայրենակիցներ,
Այսօր որոշում է կայացվել փոփոխություն կատարել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում և նախարար նշանակել Վահրամ Դումանյանին:
Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԿԳՄՍ մեծ թիմի անդամներին, որոնց ջանքերի շնորհիվ լուրջ բարեփոխումներ են մեկնարկել շատ ոլորտներում, մյուսների համար դրվել են լուրջ հիմքեր, իսկ արդյունքները տեսանելի կլինեն առաջիկա տարիներին: Շնորհակալություն եմ հայտնում նրանց խիզախության, դժվար բարեփոխումների հարցում համբերատար առաջ գնալու համար: Կրթության ոլորտում տասնամյակներով ձևավորված կարծրատիպերը և մոլորությունները միայն խոչընդոտում են զարգացմանը և պետք է փոխարինվեն կոնկրետ լուծումներով, որքան էլ, որ դրանք առաջին հայացքից բարդ թվան;
Պետք է արձանագրել, որ`
-Ուսուցիչները երբեք այնքան ազատ չեն եղել, որքան հիմա,
-Ստեղծագործողները երբեք այնքան ազատ չեն եղել, որքան հիմա,
-Մարզիկները ձերբազատվել են տարբեր խմբերից ունեցած ավանդական կախվածությունից,
-Գիտությունը նախորդ տարիների համեմատ ավելի մեծ ուշադրության չի արժանացել, որքան հիմա:
Ահա այս ամենը կարևորագույն նախապայմաններ են զարգացման համար:
Շնորհակալություն եմ հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը միշտ աջակցել է մեր ոլորտի բարեփոխումներին:
Հ.Գ. Իմ գործունեության 2,5 տարվա արդյունքներին դեռ կանդրադառնամ առաջիկայում: Առաջիկա օրերին զերծ կմնամ որևէ մեկնաբանությունից, այդ թվում` մամուլին»:
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55