«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի 2021 թվականի պետական բյուջեի նախագիծը պասիվ է եւ պահպանողական»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: «Լոկոմոտիվային զարգացումներ չի պլանավորել, որովհետեւ բյուջեն հիմնականում փորձելու է իր ներքին ռեսուրսներն ուղղել սոցիալական ծրագրերի համար՝ պայմանավորված Հայաստանում առկա սոցիալական խնդիրներով, կորոնավիրուսի եւ նախկինից եկող գործազրկության, աղքատության, կենսաթոշակների եւ սոցիալական աջակցության ծրագրերի՝ գումարած պատերազմի հետեւանքով առաջացած զոհվածների, նրանց ընտանիքների, ինչպես նաեւ վիրավորների բուժման եւ նաեւ Արցախից այստեղ գտնվող քաղաքացիների համար: Այսինքն՝ սոցիալական կոմպոնենտը պետք է ուժեղացվի կամ պետք է խնայողաբար օգտագործվի, բայց զարգացման նպատակները դրված չեն: Այսինքն՝ մենք եւս կարող է հաջորդ տարի էլ դանդաղ իներցիայով էկոնոմիկա ունենանք, որը աղքատության, գործազրկության, արտաքին պարտքի նվազեցման նախադրյալներ չի ստեղծելու»,- ներկայացրեց Մակարյանը: Մասնագետի խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցող պաշտոնանկությունները կարող են դրական ազդեցություն ունենալ տնտեսության վրա. «Նախարարներ կային, որոնք չէին աշխատում, վաղուց պետք է ազատվեին աշխատանքից, բայց վարչապետը պահեց այդ անձերին, միայն հիմա որոշեց փոխել: Այ նրանք շատ վնասներ տվեցին իրենց չաշխատելով: Այդպիսի աշխատանքի պատճառով մենք համարյա 2 տարի հետ ենք ընկել որոշ ոլորտներում: Օրինակ՝ առանձնապես առաջ չենք գնացել բնապահպանության հարցերում, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում, կրթության եւ այլ մի քանի ոլորտներում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
14:13
13:58
13:45
13:34
13:15
13:02
12:44
12:29
12:14
12:01
11:57
11:36
11:14
11:02
10:45
10:23
10:06
09:44
09:35
09:25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58