Անգլերեն լեզվի Օքսֆորդի բառարանն այս տարի չի կարողացել առանձնացնել տարվան բնորոշ միայն մեկ կարևոր բառ՝ փոխարենը հրապարակելով այս ժամանակաշրջանն առավելագույնս բնութագրող մի շարք բառեր ու արտահայտություններ։ Այս մասին գրված է բառարանի պաշտոնական կայքէջում, որն ավանդաբար յուրաքանչյուր նոյեմբերին ներկայացնում է տարվա բառը։
«Անգլերենը, ինչպես և մենք բոլորս, այս տարի ստիպված է եղել բազմիցս և արագ հարմարվել։ Հաշվի առնելով 2020 թվականի ընթացքում լեզվի զարգացման ու փոփոխման ֆենոմենալ մասշտաբը՝ Oxford Languages-ում եկել են այն եզրահանգման, որ այն հնարավոր չէ հստակ բնութագրել մի բառով», - ասված է հայտարարության մեջ։
Օքսֆորդի բառարանագետներն առանձնացված բառերը տեղադրել են 2020 թվականի օրացույցում՝ նշելով առավել կիրառելիները՝ կախված այս կամ այն իրադարձությունից։ Օրինակ՝ հունվարին, երբ Ավստրալիայում մոլեգնում էին անտառային հրդեհները, ամիսը բնութագրող բառը «bushfire»-ն էր, որը նշանակում է կործանարար անտառային հրեհ։ Բացի այդ, տարվա առաջին ամիսը բնութագրող բառ է հայտարարվել նաև «impeachment»-ը (պաշտոնանկություն), քանի որ 2020 թվականի հունվարին ԱՄՆ Կոնգրեսի Սենատում նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության գործընթացի շրջանակներում սկսվեց նրա դեմ ներկայացված մեղադրանքների քննությունը։
Գարնանը ցանկում հայտնվեցին համավարակը բնութագրող որոշ բառեր ու արտահայտություններ, որոնք էին «coronavirus»-ը (կորոնավիրուս), «COVID-19»-ը (կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունը), «lockdown»-ը (COVID-19-ով պայմանավորված կարանտինային միջոցների ձեռնարկում), «social distancing»-ը (սոցիալական հեռավորություն) և «reopening»-ը (վերաբացում)։
Բացի այդ, բառարանագետներն առանձնացրել են նաև «բելառուսական» ածականը որպես 2020 թվականի օգոստոսը բնութագրող բառերից մեկը։
Նախորդ տարի Օքսֆորդի բառարանն առանձնացրել էր «climate emergency» (կլիմայական արտակարգ իրավիճակ) բացակապակցությունը, որով բնութագրվում էր այն իրավիճակը, որի դեպքում հարկավոր է հրատապ միջոցներ ձեռնարկել կլիմայական փոփոխությունները կանխարգելելու և այդ կերպ շրջակա միջավայրին անդառնալի վնաս չպատճառելու համար։
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
13:56
13:45
13:32
13:13
12:58
12:35
12:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02