Ոստիկանությունը շարունակում է շուրջօրյա միջոցառումները` ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ։ Այս համատեքստում իրականացվում է նաև բացատրական աշխատանք։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը, Գյումրու 46-ամյա մի բնակիչ ոստիկանության Կումայրիի բաժնում կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակ՝ լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտով, ինչպես և նույն տրամաչափի 150 փամփուշտ։ Քաղաքացու հայտնածով՝ զենք-զինամթերքը ստացել է օրեր առաջ` Արցախում։
«Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի 34-ամյա մի բնակիչ էլ նոյեմբերի 21-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակներ ու 7,62 մմ տրամաչափի 120 փամփուշտ, որոնք, ըստ նրա՝ զենք-զինամթերքը բերել է Արցախից։
29-ամյա մի երիտասարդ էլ ոստիկանության Սիսիանի բաժնում կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակներ՝ լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 120 փամփուշտով, ինչպես և պահունակների պայուսակ։ Նրա հայտնածով՝ դրանք բերել է Արցախից։
52-ամյա մի տղամարդ էլ ոստիկանության Արտաշատի բաժնում կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով. նրա հայտնածով՝ նռնակը բերել է Արցախից։
Նշանակվել են փորձաքննություններ։
«Կրկին հորդորում ենք Արցախից բերված զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Բացատրական աշխատանքները շարունակվում են»,- ասվում է Ոստիկանության հաղորդագրությունում։
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55