Ամերիկյան նշանավոր «Variety» մշակութային հանդեսն անդրադարձել է ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» դեբյուտային ֆիլմի շուրջ ծագած քաղաքական շահարկումներին։ Հայաստանի ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ Կաննի և Տալլինի «Սև գիշերներ» փառատոններն իրենց համերաշխությունն են հայտնել ֆիլմի ստեղծագործական կազմին և դատապարտել Ադրբեջանի մշակույթի նախարարության կոչերը, որոնք միտված են ֆիլմի ցուցադրությունները ձախողելուն։ Տալլինյան փառատոնի կազմակերպիչները դրական են արտահայտվել ֆիլմի մասին, նշելով, որ այն պոետիկ ֆիլմ է ազատության և երազանքի մասին, զերծ է ատելության և բռնության կոչերից։ Իսկ Կաննի փառատոնի գեղարվեստական ղեկավար Թիերի Ֆրեմոն գրել է․ «Ֆիլմը մտածելու տեղիք է տալիս, այն գեղեցիկ բնապատկերների, ժողովրդի և հույսի մասին է։ «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը մեզ ստիպում է տեսնել և հասկանալ այդ ամենը, և սա է կինոյի դերը»։ Տալլինի փառատոնում Ֆիլմի ցուցադրությունը նախատեսված է 2021թ․ հունվարի 20-ին։ Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» կինոնկարը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ (Ֆրանսիա-Հայաստան-Բելգիա համատեղ արտադրություն)։ Ֆիլմն արցախյան թեմայով է, մեծ ծավալի նկարահանումներ են իրականացվել Արցախում։
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55