Հայկական ԱԷԿ-ում մեկնարկել են ռեակտորի իրանի վերականգնողական թրծման նախապատրաստական աշխատանքներ: Հայկական ԱԷԿ-ի աշխատակիցները ռուսաստանյան մասնագետների հետ միասին կհավաքեն ռեակտորի թրծման կայանքը, կկատարեն դրա համապարփակ ստուգումն, ինչպես նաև ռեակտորի կորպուսի անհրաժեշտ հաշվարկները և նյութագիտական ուսումնասիրությունները: «Ռոսատոմ» պետկորպորացիայի մամլո ծառայությունից հայտնում են, թրծման աշխատանքներն իրականացվում են «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ հետ կնքված՝ Հայկական ԱԷԿ-ի արդիականացման և անվտանոգության մակարդակի բարձրացմանն ուղղված պայմանագրի շրջանակներում: Ռեակտորի թրծումը կմեկնարկի 2021 թվականին կայանում պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքների ընթացքում։ Այդ աշխատանքները նախատեսված է իրականացնել մայիս-հոկտեմբեր ամիսներին։ Ռեակտորի թրծման աշխատանքների կապակցությամբ ՊՆՎ-2021 կտևի սովորականից ավելի երկար՝ շուրջ 140 օր։ Ռեակտորի թրծումը համարվում է մետաղի վերականգնման ամենաարդյունավետ միջոց․ ռեակտորի իրանը թրծման կայանքի օգնությամբ տաքացվում է մինչև 475 աստիճան, պահվում այդ ջերմաստիճանում 150 ժամ, որից հետո տեղի է ունենում դանդաղ սառեցումը։ Այս գործողությունը թույլ կտա ռեակտորի մետաղի շահագործման բնութագրերը 80-ից 85 տոկոսով վերադարձնել ելակետային վիճակին, այսպիսով երկարացնել դրա շահագործմամ ժամկետը։ Թրծման աշխատանքները կացնկացվեն «Ատոմէներգորեմոնտ» ԲԸ մասնագետների մասնակցությամբ։ «Ատոմէներգորեմոնտ»-ը Ռուսաստանի ամենամեծ ընկերությունն է ատոմակայանների տեխնիկական սպասարկման, սարքավորումների վերանորոգման և արդիականացման ոլորտում։ Ընկերությունը ВВЭР տիպի ռեակտորների իրանների վերականգնողական թրծման և հետթրծման մեծ փորձ ունի։ Ռեակտորի թրծման տեխնոլոգիան առաջին անգամ կիրառվել է Նովովորոնեժյան ԱԷԿ-ում (Ռուսաստան)։ Ռեակտորի թրծումն իրականացվում է բոլոր ատոմակայաններում, որտեղ երկարաձգում են կայանի շահագործման ժամկետը: Թրծման աշխատանքներ են իրականացվել ВВЭР-440 տիպի ռեակտորիների վրա Կոլսկայա (Ռուսաստան), Ռովենսկայա (Ուկրաինա), «Կոզլոդույ» (Բուլղարիա) և «Լովիսա» (Ֆինլանդիա) ԱԷԿ-ներում:
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
14:55
14:36
14:18
14:13
14:03
13:47
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03