ՀՀ ֆինանաների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ում ի պահ է տրված պետության գանձարանը, պարզվում է՝ այնքան անզուսպ շռայլ է, որ պատերազմի ամենաթեժ օրերին գիտակցելով, որ բյուջեն ճեղքված ունի, մի ձեռքով Հիմնադրամից արցախցուն նվիրաբերված փողերն է բյուջե տարել, մյուս ձեռքով 73 մլն 105 հազար դրամ պարգևատրում է բաշխել ինքն իրեն ու ենթականերին։ Այս երկու ինֆորմացիաները, ի դեպ, հաստատել է նախարարությունը պաշտոնապես` Yerevan.Today -ի հարցման պատասխանում։
Ահա այսպես, երկրում ստեղծված իրավիճակի վրա այդ օրերին թքած ուներ այժմ նախկին դարձած սորոսական նախարար Զարուհի Բաթոյանը, ով իր աշխատանքը գերագնահատել էր 100 % պարգևավճարով։ Գուցե սա իիեն թույլ տար ցանկացած հեղափոխական նախարար, բայց ոչ ֆինանսների կառավարիչ Ջանըուղազյանը, ում սիրտը ավելի շատ պիտի ցավար հենց ինտելեկտով մյուսներից տարբերվելու պատճառով։ Նա, ի դեպ, «սևերի» իշխանությունից մնացած լավագույն կադրերից մեկն է, հոտևաբար՝ լավ է հասկանում, թե ուր են հասցնում երկիրը` այսպիսի անպատեհ ծախսերով, նախարարների 1 ու կես միմիոնանոց ուռճացված աշխատավարձերով և 8 մլրդ դոլարի հասցված ՀՀ պետական պարտքով։
Ավելի վաղ Yerevan.Today-ը գրել էր, ՀՄՀ –ի կողմից «Մենք ենք մեր սահմանները» խորագրով Հայաստան համահայկական հիմնադրամի հանգանակած 170 մլն դոլարի մեծ մասը վարչապետի հրահանգով ծածուկ պայմաններում փոխանցվել է ՀՀ պետբյուջե, որպեսզի բյուջեի կրիզիսը հաղթահարվի դրանով, գրել էինք, որ արցախցուն նվիրաբերված միլիոնավոր դոլարները վերածվել են չոր թոշակի։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հաստատումից հետո ֆինանսների նախարարությունը խոստովանեց, որ այո, ՀՀ բյուջեն ճեղքվածք ունի, և որ արցախցու համար հանգանակված փողերը Հիմնադրամի առաքելության փոխարեն վերածվել են բնակչության հանար սովորական սոցիալական ծախսերի։ Դրանում կարող է լինել պետության ֆինանսական բեռը ցանկացած ծախսի տեսքով, սոցվճարից, թոշակ ու ընդհուպ՝ պաշտոնյաների պարգևաատրումներ, ինչո՞ւ ոչ։ Ի վերջո, պարգևավճարներն էլ , ընդունենք, որ վարչապետի պարտավորությունն է դարձել` սեփական թիմակիցների հանդեպ, հանուն իր կողքին պահելու, նա անպայմանորեն կատարում է այդ պարտավորությունը՝ մեր և բյուջեի հաշվին` առանց հաշվի առնելու դրա նպատակահարմարությունն ու նախարարների, պատգամավորների տված արդյունավետությունը։
Սյուզի Բադոյան
11:25
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55